Սիրիայում ռուսական Սու 30ՍՄ ռազմական ինքնաթիռ է կործանվել: Այս մասին հայտնում է ria.ru-ն:
«Երկու օդաչուն, որոնք մինչև վերջին պահը պայքարել են օդանավի համար, զոհվել են»,-հայտնել են ՊՆ-ից: Ըստ Vesti.ru–ի՝ զոհված օդաչուներից մեկը հայ է՝ մայոր Ալբերտ Դավիդյան։
Աղբյուրը մանրամասնում է, որ ավիաաղետը տեղի է ունեցել Միջերկրական ծովի օդային տարածքում՝ այն ժամանակ, երբ կործանիչը բարձրություն էր հավաքում «Հմեյմիմ» ռազմաբազայից դուրս գալուց հետո: Ըստ նախնական տվյալների` հնարավոր է, որ ինքնաթիռի շարժիչի մեջ թռչուն հայտնված լինի:


