
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը հերքել է Facebook սոցիալական ցանցի միջոցով իր անունից տարածած տեղեկատվությունն առ այն, թե «հուլիսի 6-ին, արցախա-ադրբեջանական շփման գծում ստանալով հրազենային վիրավորում, հայ զինծառայող է զոհվել»:
Նա հերքել է այս տեղեկատվությունն ու մասնավորապես գրել.
«Սիրելի´ քաղաքացիներ, այսօր իմ անունը կրող ֆեյսբուքյան կեղծ էջերից մեկում՝ https://www.facebook.com/seyran.ohanyan.official/, ապա նաև ադրբեջանական որոշ լրատվամիջոցներում հրապարակվել է մի հայտարարություն այն մասին, որ հուլիսի 6-ին, արցախա-ադրբեջանական շփման գծում ստանալով հրազենային վիրավորում, հայ զինծառայող է զոհվել:
Ինչպես արդեն հայտնել ենք, այս տեղեկությունը մեր կողմից չի հրապարակվել: Ուստի, կոչ ենք անում բոլորին չտրվել հնարավոր սադրանքներին, չմոռանալ, որ տեղեկատվական տիրույթում նույնպես պատերազմ է:
Ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել մեր լրատվամիջոցների այն ներկայացուցիչներին, ովքեր կեղծ գրառումը տարածելուց առաջ նախ կապ էին հաստատել մեզ հետ և ստանալով իրենց հարցերի պատասխանները՝ հրապարակել մեր հերքումը»:


