▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերը միմյանց խնայելն է. Լուիզա Ներսիսյան

Wnews.am-ը գրում է.

Հազվադեպ են պատահում կանայք, այն էլ` դերասանուհիներ, ովքեր առանց ավելորդ էմոցիաների, առանց պաթոսի կարողանում են խոսել կարևոր բաների մասին: Հազվադեպ են պատահում կանայք, ովքեր լինելով հայտնի, խարիզմատիկ տղամարդու կողքին, կարողանում են չմնալ ստվերում և շարունակում են աշխատել: Հազվադեպ են պատահում կանայք, ովքեր պահպանում են լավատեսությունը կյանքի բոլոր իրավիճակներում և անկախ ամեն ինչից հավատում են հրաշքի: Մի խոսքով, Wnews.am-ը սիրահարված է մեր այսօրվա զրուցակցին, դերասանուհի Լուիզա Ներսիսյանին: Նրա հետ զրուցել ենք թատրոնի մասին և ոչ միայն:

Ձեր դեբյուտը թատրոնում, ո՞րն էր առաջին դերը:

-Բեմի հետ ծանոթացա դեռ դպրոցում, հաճախում էի թատերական խմբակ: Մարիոնետային թատրոն էր, որտեղ մարմնավորել եմ Կարմեն, Անուշ, Շառլ Ազնավուրի տիկնիկն էի: Թատերական ինստիտուտում սովորելուն զուգահեռ աշխատում էի պատանի հանդիսատեսի թատրոնում։ Այդտեղ Վարդգես Պետրոսյանի «Դեղատուն Անի» աշխատանքն առաջինն էր, որտեղ մարմնավորել եմ Հասմիկի կերպարը։ Այնուհետեւ միանգամից տեղափոխվեցի Կամերային թատրոն, որտեղ առաջին դերը «Սասունցի Դավիթ Կոպերֆիլդ» ներկայացման մեջ էր, Խաղում էի թարգմանչուհի, ներկայացումն ամբողջությամբ անգլերեն լեզվով էր: Այս դերերն իմ առաջիններն են:

Ի՞նչը Ձեզ ստիպեց միանգամից սիրահարվել թատրոնին։

-Եթե բեմում մեկ անգամ լինում ես, հիվանդանում ես բեմով ու ամբողջ կյանքում այն քեզ հետապնդում է։ Անպայման մի գողտրիկ անկյուն է մնում որտեղ բեմի մասին ես երազում ու փորձում ես ինչ որ տարբերակ գտնել նորից այնտեղ հայտնվելու համար: Շատ մարդիկ գնում են հանրահավաքների, որպեսզի հագեցնեն բեմի իրենց ծարավը։ Եթե ամեն անգամ ներկայացումից առաջ, ինձ չզգամ ինչպես առաջին դասարանցի, ով առաջին անգամ դպրոց է մտնում, ուրեմն ինչ-որ բան լճացել է ու շտապ պետք է փոխել մասնագիտությունը։ Հենց գա այդ օրը, փոխելու եմ մասնագիտությունս, որովհետեւ այստեղ հրաշք է տեղի ունենում ու այդ հրաշքին պատրաստ չլինել, ներվդ բաց բեմ չբարձրանալը հանցագործություն : Ինչու ուրիշի տեղը զբաղեցնել, եթե ես հոգնել եմ այս հրաշքից։

Ի՞նչ դերերի մասին էիք երազում ուսանողական տարիներին ևարդյւքնում ի՞նչ դերեր ստացաք։

-Չեմ սիրել այն կերպարները, որոնք օգնության կարիք ունեն ու ամբողջ պիեսի ընթացքում նրանց փրկում են։ Ինձ համար նրանք հերոսներ չեն, ավելի լավ է բացասական կերպար լինի, բայց կարողանա գործող լինել. այսինքն՝ չսպասի, որ ինչ-որ մեկը գա, ու իր համար գործի, այլ ինքն իր ճանապարհը հարթի։ Նման կերպարներ խաղալն ավելի հետաքրքիր է ու ավելի լցնում է դերասանին։ Իմ խառնվածքն ավելի բնորոշ են բնավորություն ունեցող կերպարները ու ինձ հենց այդպիսի դերեր էլ առաջարկում են։

Հարցազրույցներից մեկում նշել էիք, որ դերասանը ոչ թե խաղում է, այլիր մեջ եղած հատկանիշներն է վերարտադրում կերպարում: Ձեր դերերիցորն է ամենանմանը Ձեզ։

-Յուրաքանչյուր մարդու մեջ թաքնված են բոլոր տեսակի մարդիկ՝ սկսած հլու հնազանդ տիկնոջից մինչեւ մարդասպան կինը։ Նայած հանգամանքները ինչպես են ստիպում շարժվել կյանքում ու հասարակությունն ինչին է մեզ դրդում։ Այդ պատճառով էլ չեմ կարծում, որ կա որեւէ մեկը, ով չունի իր մեջ որեւէ հատկանիշ։ Պարզապես դերասանը պետք է կարողանա պասիվացնել այն հատկանիշները, որոնք համապատասխան չեն այդ կերպարին եւ ակտիվացնել այն տեսակը, որն իրենցի պահանջվում է: Դրա համար չեմ հասկանում, երբ խաղում ես որեւէ մեկին, դու ուղղակի քո միջից հանում ես այդ որեւէ մեկին: Այդ ժամանակ հաստատ ավելի ճիշտ ես, չես խաբում հանդիսատեսին։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее