▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծնողները գնում են խաղերին, խանգարում են թե՛ մարզիչներին, թե՛ իրենց երեխաներին․ Եգոր Գլումով

Տեսանյութն՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում

Ֆուտբոլում ամենակարևոր պահերից մեկը սկիզբն է, երբ 5–6 տարեկան երեխան առաջին անգամ գնում է ֆուտբոլի, և թե մենք ինչպես ենք նրան վերաբերվում, Sputnik Արմենիայի եթերում ասում է ռադիոհեռուստահաղորդավար, ֆուտբոլի երկրպագու Եգոր Գլումովը։

«Աշխարհում կա երկու մոտեցում։ Մեկը՝ այսպես կոչված սկանդինավյան մոդելն է, երբ գոլերը չեն հաշվում, չեն ասում՝ ով է հաղթել, ով է պարտվել, դա կարևոր չի։ Տղաներն ու աղջիկները միասին են խաղում, նույնիսկ տարիքով չեն բաժանում։ Մի խոսքով՝ երեխաներին պարզապես մոտեցնում են ֆուտբոլին։ Նրանք հաճույք են ստանում խաղից։ Իսկ մեզ մոտ ամեն ինչ աղավաղված է։ Արդեն 5–6 տարեկան երեխան ֆուտբոլի է գնում, ու տատիկները, պապիկները, բոլորը սկսում են ասել՝ սա լինելու է Հենրիխ Մխիթարյան, Վահան Բիչախչյան, Մեսսի, Մարադոնա, Պելե, Քրիշտիանու Ռոնալդու։ Ծնողները գնում են խաղերին, խանգարում են թե՛ մարզիչներին, թե՛ իրենց երեխաներին»։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее