
Այս գիշեր և այս պահին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրավիճակը հանգիստ է. այս մասին հայտնել է Արցախի պաշտպանության բանակի մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը:
Հիշեցնենք, որ երեկ առավոտվանից սկսած հակառակորդը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում խախտում է հրադադարի պահպանման ռեժիմը՝ օգտագործելով ինչպես հրաձգային զինատեսակներ, այնպես էլ Դ-30 և Դ-44 տիպի հրանոթներ, տարբեր տրամաչափի ականանետեր ու նռնականետեր, որի արդյունքում հայկական կողմն ունի 3 վիրավոր:


