▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սենց բաներ անելու համար, ըստ Աստվածաշնչի,  դափոնով փող են տալիս․․․Հովհաննես Իշխանյան

Հովհաննես Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Որևէ հավատացյալ, եթե հավատացյալ է Տեր Արամի պատարագներին, արարողություններին այլևս չպետք է մասնակցի։

Ինչո՞ւ

Եկեղեցու ծանր շրջանում, երբ այն ամեն կողմից հարվածներ է ստանում՝ Ալիևի, Փաշազադեի, Փաշինյանի, Էրդողանի, ամբողջ ՔՊ-ի կողմից, երբ Արցախում ավերում են եկեղեցիներն ու վանքերն ու նենգափոխում, երբ երկու սրբազանի գլխին գործ են սարքել ու բանտարկել, երբ ավազանի անունով են կոչում բոլորին ու իր եղբայրներին ուղարկում քեռակնոջը դոմփելու, երբ հայ առաքելական եկեղեցու հետևորդներին Բաքվում պատանդ են պահում ու խոշտանգում, նա Առաջին ալիքով խոսում է եկեղեցու դեմ։

Տեր-տեր, որը նեղ պահին խփում է մեջքից։

Եկեղեցու գործն է կարգալույծ կանի, թե ոչ, սակայն այս վարքը եկեղեցու մասին չի միայն, սա նեղության մեջ մեջքից հարվածելու մասին է, սա դատապարտելի է բոլոր մշակույթներում, անգամ ադարբեջանական։

Ո՞վ է հաղորդություն ստանալու մեջքից խփողից։

Պատկերացնու՞մ եք ձեզ մկրտի, պսակի կամ թաղի մեկը, ով նեղ պահին մեջքից խփող է։ Իսկ եթե ստանան նրանից հաղորդություն, էլ ի՞նչ հավատացյալ։

Սենց բաներ անելու համար, ըստ Աստվածաշնչի,  դափոնով փող են տալիս։

Բոլորս էլ գիտենք, որ ինչպես Թուրքիան է Նիկոլ ճարել Հայաստանում, այնպես էլ Նիկոլն է Արամ ճարել եկեղեցում։

Եվ ի՞նչ եք կպել հայ ժողովրդից, գնացեք իրար կկեք։

***

Արագածոտնի թեմը ֆեյսբուքյան էջում գրել է. «Սեպտեմբերի 16-ին Հովհաննավանքի հոգևոր հովիվ Տ. Արամ քահանա Ասատրյանի հետ Հ1-ի հարցազրույցի նպատակն էր` օգտագործել Տեր Հորը իշխանության կողմից նախաձեռնած հակաեկեղեցական արշավին աջակցելու և վարկաբեկելու Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին: Իր առջև դրված պահանջը Տեր Հայրը «հնազանդությամբ» կատարեց:
Ինչ վերաբերում է Տ. Արամ քահանա Ասատրյանի հարցազրույցի ժամանակ հնչեցրած անհիմն և կեղծ մեղադրանքներին ու բամբասանքներին` նշենք, որ եկեղեցու հոգևորականաց դասը, անկախ իր նվիրապետական աստիճանակարգությունից, միմյանց և հավատացյալ հոտի նկատմամբ մշտապես դրսևորում են Քրիստոսի Ավետարանի սերն ու հոգածությունը:
Եկեղեցում տիրարապետող է ոչ թե վախի, այլ սիրո, ներողամտության, հնազանդության, մարդասիրության և աստվածսիրության ոգին: Սրան զուգահեռ եկեղեցականները առաջնորդվում են նաև նվիրական կարգուկանոնով և ծառայասիրության բարձր գիտակցությամբ`եկեղեցու սրբությունը վեր դասելով սեփական հավակնոտություններից և կամայականություններից:
Եկեղեցին և եկեղեցականներն առանց այս երկու հիմնասյուների, այն է` սիրո և կարգապահության, անկարող պիտի լինեն ամբողջանվեր և արդյունավետ ծառայելու Քրիստոսի Սուրբ Ավետարանին և հավատավոր մեր ժողովրդին:
«Իմաստուն տղան լսում է հոր խրատը, բայց ծաղրողը չի ընդունում հոր հանդիմանությունը» (Առակաց 13:1)»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее