Փաստինֆո-ի փոխանցմամբ՝ Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով այսօրվա նիստը հետաձգվել է` Ժիրայր Սեֆիլյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանի բացակայության պատճառով:
Մինչ հետաձգումը դատարանը հրապարակել է իր որոշումը` նիստի ընդմիջվելուց հետո դատական նիստերի դահլիճ չվերադարձած պաշտպաններ Տիգրան Հայրապետյանի, Արայիկ Պապիկյանի և Նինա Կարապետյանցի նկատմամբ դատական սանկցիա կիրառելու մասին:
Դատարանը որոշել է փաստաբաններին պատասխանատվության ենթարկելու համար դիմել Փաստաբանական պալատ:
Դատարանը հայտարարել է, որ փաստաբանները պետք է իրենց դատավարական իրավունքներից բարեխղճորեն օգտվեն, չչարաշահեն իրենց իրավունքները, նիստի խափանմանն ուղղված գործողություններ չկատարեն:
Դատական սանկցիա՝ նախազգուշացում է կիրառվել նաև ամբաստանյալների մի մասի նկատմամբ՝ երկրորդ անգամ, դատարանի՝ դահլիճ մուտք չգործելու ժամանակ ոտքի չկանգնելու համար:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում


