Shamshyan.com-ը գրում է. Երեկ՝ դեկտեմբերի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 00։30-ի սահմաններում անհայտ քաղաքացին ահազանգել է Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ Սևան քաղաքում ռումբ է դրել և այն շուտով կպայթի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ահազանգը փոխանցվել է Ոստիկանության Սևանի բաժին։ Ոստիկանները պարզել են ահազանգի հեղինակին. նա Սևան քաղաքի Նալբանդյան փողոցի բնակիչ՝ 44-ամյա Սևակ Սարիբեկյանն է, ում մոտ հայտնաբերվել է նաև այն հեռախոսահամարը, որը նա շահագործել է և ահաբեկչության մասին սուտ հաղորդում է տվել։
Ս. Սարիբեկյանը ենթարկվել է բժշկական փորձաքննության և պարզվել է, որ նա եղել է ոչ սթափ՝ խմածությունը եղել է 1.1 %։
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում


