Տարիներ առաջ կարգալույծ եղած Տեր Նիկողոս Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Սծյոպիկ, ես էլ եմ կարգալույծ, դու էլ։ Երբ ես Ճեմարանի ուսանող էի, դու չոչ էիր անում, երբ ես սարկավագ էի, դու քայլել էիր սովորում, երբ ես քահանա էի, դու դպրոցական էիր։ Հիմա ուշադիր լսիր ինձ։ Ես քեզ խորհուրդ կտամ չափերդ չանցնես, զուտ խորհուրդ։ Չփորձես վիրավորել քո երբեմնի ծառայակից եղբայրներիդ։ Էսօր նկատեցի, որ վիրավորել ես տեր Սարգսին՝ համեստագույն հոգևորական, ում դու շատ լավ գիտես։ Ես խոստացել եմ, որ քեզ չեմ հայհոյելու, չեմ վիրավորելու (քեզ չեմ խոստացել)։ Քեզ մարդավարի պահիր։ Մի՛ ստիպիր մարդկանց՝ նվաստացնել քեզ, հայհոյանք մի մուրա։ Ցավում եմ, որ ոչ միայն կարգդ են առել , այլև՝ տղամարդկությունդ։ Հանդարտ պահիր քեզ։ Հոգեկանդ կարգավորիր, դու խնդիր ունես։ Դու շատ լավ գիտես, որ Տեր Սարգիսը և մնացած ծառայակիցներդ հրաշալի հոգևորականներ են։ Բարոյականությունն ու տղամարդկությունդ հենց կորցրեցիր, հավատա՝ հոգու ֆարմալինը գրպանդ ճեմելու ես հոգեբուժարանի պատերի տակ։ Հիվանդը դու ես, ոչ թե եկեղեցին, դու «քաղցկեղ» ես, այնպես արա, որ «քիմիայիդ» գումարը նվիրաբերեն, ապաշխարիր, և զղջա…»:
Դիտեք նաև՝


