Հայաստանի ժուռնալիստների միության 12-րդ համագումարի ժամանակ բաց քվեարկությամբ՝ 57 կողմ, 1 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ ընտրվեց «168 Ժամ» թերթի գլխավոր խմբագիր, «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարի հեղինակ և վարող Սաթիկ Սեյրանյանը: Ժուռնալիստների միության անդամներից մի քանիսն առաջադրեցին Սաթիկ Սեյրանյանի թեկնածությունը, այդ թվում՝ ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը:
Առաջադրման կարգին ու համագումարի ձևաչափին դեմ էր լրագրող Հարություն Ծատրյանը, ով 3 տարի է՝ Միության անդամ է. «Եթե այսկերպ է, ուրեմն ես ինքնաառաջադրվում եմ»:
Հարություն Ծատրյանին դեմ, կողմ կամ ձեռնպահ չէին քվեարկել:


