▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շատ ցավում եմ, որ թշնամու տականքի հետ զուգահեռ պետք է հիշատակեմ մեր ազգի տականքին ևս. Գարիկ Պապոյան

 

Դերասան, հումորիստ Գարիկ Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Շատ ցավում եմ, որ թշնամու տականքի հետ զուգահեռ պետք է հիշատակեմ մեր ազգի տականքին ևս, ով չունի սրբություն, խի՛ղճ այլ ունի միայն առի՛թ։ Առիթ, որի ժամանակ կարելի է ուտել սեփական ժողովրդի վերջին կոպեկը.... խնդրում եմ սիրելի հայրենակիցներ մի՛ հավատացեք, երբ ձեզ զանգահարում են իմ կամ Վիտամին ակումբի մյուս տղաների անունից և փող են խնդրում զինվորների համար. Մի՛ հավատացեք!!!!!!
Ու եթե արդեն տվել եք և ունեք ֆիքսված դրանց հեռախոսահամարը, ապա տվեք մեզ՝ էդ ոչնչություններին գտնենք ու վզից բռնած տանենք թող էդ ամբողջ գումարը, մի բան էլ ավել, իրանց ձեռքերով հանձնեն զինվորներին!!»

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее