«Սասնա ծռեր» խմբի երեք անդամները՝ Աշոտ Պետրոսյանը, Արմեն Լամբարյանը եւ Արայիկ Խանդոյանը այսօրվանից կարող են տեսակցել իրենց ընտանիքի անդամներին: Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանը մասամբ բավարարել է պաշտպան Արայիկ Պապիկյանի միջնորդությունը: Պաշտպանը «Ա1+»-ին փոխանցել է, որ մերձավորները եւ ԶԼՄ ներկայացուցիչները չեն կարող հանդիպել նրանց:
Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի 14 անդամների գործով առաջին դատական նիստը տեղի կունենա հունիսի 8-ին:


