«Սասնա Ծռեր» խմբավորման հերթական դատական նիստի ժամանակ պաշտպան Արայիկ Պապիկյանը հանդես է եկել միջնորդությամբ: Վերջինս ներկայացրել է Վարուժան Ավետիսյանի դիմումը, որն ուղղված է Արմավիրի ՔԿՀ ղեկավարությանը:
Դիմումի համաձայն Վարուժանը ցանկանում է մինչև մայիսի 22-ը՝ որևէ աշխատանքային օր հանդիպում կազմակերպել ԶԼՄ-ների հետ:
Դատավորը հայտնել է, որ միջնորդություն ընդունելու կամ չընդունելու մասին կհայտնի դատական նիստի ավարտից հետո։
Իսկ Պավել Մանուկյանը դիմել է դատավորին, պահանջելով, որ հենց ընդմիջման ժամին դատական նիստի դահլիճում ԶԼՄ-ների հետ հանդիպում ունենա, սակայն դատավորն ասել է, որ նման կարգ չկա և մերժել միջնորդությունը:
Պաշտպան Արայիկ Պապիկյանը կրկին ներկայացրել է նախորդ նիստի ժամանակ իր միջնորդությունը՝ անհապաղ ազատ արձակել իր պաշտպանյալ Վարուժան Ավետիսյանին և Արայիկ Խանդոյանին։


