▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Կանաչապատման տեղամասի պետն Արթուրին ասել է՝ «կլյաուզնիկ, կթքեմ երեսիդ»»․ Էդուարդ Հայրումյան

Ակտիվիստ Էդուարդ Հայրումյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «Շատ տհաճ նախադեպ, որի արձագանքից պարզ կդառնա, թե իրականում ինչպես է վերաբերում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ակտիվ քաղաքացիներին։
Մոտ 2 ժամ առաջ Շենգավիթ վարչական շրջանի Շողակաթի այգում Active Citizen հավելածով հայտ բացելուց, Արթուրին է մոտիկացել Կանաչապատման տեղամասի պետ Հայկ անունով տեսանյութի մեջի մարդը ու սկսել անպատվել Արթուրին՝ անվանելով «կլյաուզնիկ», «գործ տվող», իսկ վերջում հավելել «կթքեմ երեսիտ» բառերով։
Արթուրը մի քանի տարի առաջ է Իսրայելից հայրենադարձել Հայաստան, զրոյից սովորել հայերեն խոսալը, աշխատում է ինժեներ ու ունի կամավորական խումբ «Մաքուր Հայաստան» և ազատ ժամանակ զբաղվում է Հայաստանի տարբեր տարածքների մաքրությամբ։ Իսկ նախորդ տարի Տիգրան Ավինյանի կողմից պարգևատրվել է որպես ակտիվ քաղաքացի»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее