aravot.am-ը գրում է.«Այսօր ԱԺ եվրաինտեգրման հարգերի հանձնաժողովի նիստից հարգելի բացակայում են Աշոտ Արսենյանն ու Սամվել Ֆարմանյանը, որոնք հանրապետությունում չեն, գործուղման են, անհարգելի բացակայում են Արտակ Սարգսյանը եւ Արկադի Համբարձումյանը»,- այսօր հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը:
Նախորդ նիստում Նաիրա Զոհրաբյանը խոստացել էր, որ հանձնաժողովի նիստից պարբերաբար անհարգելի բացակայելու համար նրանք, ինչպես նաեւ Արայիկ Գրիգորյանը կպատժվեն: Այսօր հետաքրքրվեցինք, թե ի՞նչ պատիժ նրանք կրեցին՝ այդ բացակայությունների համար:
Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց. «Բոլոր նիստերից իրենք բացակայում են եւ բոլոր նիստերից տվյալ երկու պատգամավորների աշխատավարձերը հույս ունենամ, որ օրենքի համաձայն պահվում են»:
Մանրամասնեը՝ սկզբնաղբյուր կայքում


