
Armtimes.com-ը գրում է, որ զրուցել է Արարատի նորանշանակ մարզպետ Արամայիս Գրիգորյանի հետ, ով ինչպես նշում է, տեղյակ չի եղել, որ իրեն պետք է նշանակեին մարզպետ, միայն այսօր առավոտյան է վարչապետի հետ զրուցել և տվել իր համաձայնությունը:
Ստորև ներկայացնում ենք Արամայիս Գրիգորյանի հարցազրույցից մի հատված.
Կներեք, բայց կարո՞ղ ենք ասել, որ Հովիկ Աբրահամյանի ազդեցությունը թուլացնելու համար էր ձեր նշանակումն այս մարզում:
Գիտեք, դուք կարող եք տարբեր կարծիքներ ներկայացնել, բայց ես գնում եմ մարզի բնակչությանը ծառայելու համար:
Ինչո՞ւ այն ժամանակ (2014 թվականին ազատվել է Արարատի մարզպետի պաշտոնից) այդ ծառայությունից հրաժարվեցիք:
Ես ծառայությունից երբեք չեմ հրաժարվել: Երեւի թե, աշխատանքը գնահատելով ինձ ուղարկեցին կառավարություն (2014 թ.-ին նշանակվեց բնապահպանության նախարար), հիմա նորից վերադառնում եմ, որեւէ խնդիր չեմ տեսնում այստեղ:
Նախորդ մարզպետի թիմից կազատվե՞ք, ձեր թիմը բերելո՞ւ եք մարզպետարան:
Ես կարծում եմ, որ բոլոր այն մարդիկ, որոնք կարող են աշխատել, կարողանում են պրոֆեսիոնալ իրենց գործն անել, վայելում են ժողովրդի կողմից հարգանք՝ բոլոր այդ մարդիկ պետք է մնան եւ աշխատեն:
Առաջարկությունն ումի՞ց եք ստացել՝ Սերժ Սարգսյանի՞ց, Կարեն Կարապետյանի՞ց:
Ե՛ւ հանրապետության նախագահից, ե՛ւ հանրապետության վարչապետից:
Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում


