▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՍԱՊԾ-ն` ԱԺ պատգամավորի` Հայաստան ադրբեջանական մանկական կաթի փոշի ներմուծելու լուրի մասին

ՀՀ սննդամթերքի անվտանգության պետական  ծառայության մամուլի քարտուղար Նվարդ Առաքելյանն իր ֆեյսբուքյան էջում, անդրադառնալով երեկ համացանցում հայտնված այն տեղեկությանը, որ Վաղարշապատի դեղատներից մեկում հայտնաբերվել է ադրբեջանական ծագման մանկական կեր, նշել է, որ այն իրականում ուկրաինական արտադրության է:

«ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ռադիո «Ավրորայի» ահազանգի հիման վրա դիտարկում է իրականացրել Երևան քաղաքի երկու՝ «Ալֆա-Ֆարմ» և «Ռիթմ Ֆարմ» դեղատներում՝ պարզելու «Nutrilon ProNutra» մանկական կերի մակնշման պահանջների համապատասխանությունը սահմանված նորմերին: Նշենք, որ սպառողին անհանգստացրել էին տուփի վրա առկա ադրբեջաներեն նշումները:

Ծառայությունը պարզել է, որ «Nutrilon ProNutra» մանկական կերն արտադրված է Լեհաստանում (տուփի վրա նշված են տեղեկություններ մի քանի լեզուներով, այդ թվում՝ ադրբեջաներեն), և այստեղ չկա որևէ խախտում»,- տեղակացրել է ՍԱՊԾ մամուլի քարտուղարը:

Ըստ նրա՝ փոխարենը՝ դիտարկման ընթացքում արձանագրվել է, որ դեղատներում վաճառվող «Nutrilon ProNutra» մանկական կերի հայերեն մակնշումը թերի է՝ բացակայում են ներմուծողի տվյալները:

ՍԱՊԾ տեսուչների կողմից տեղում կասեցվել է վերը նշված մանկական կերի վաճառքը: Ներմուծողին հանձնարարվել է վերացնել մակնշման բացթողումը:

Նվարդ Առաքելյանը նշում է նաև, որ ամռանը նմանատիպ դեպք ևս եղել է, կրկին հարևանների լեզվով նշումներ կային այս ապրանքանիշի մանկական կերի տարաների վրա, սակայն ստուգումների արդյունքում պարզվել է, որ լեհական արտադրության է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее