Կառավարությունն այսօրվա նիտում արտոնություն է տվել «Անիտեքս» ընկերությանը, որի բաժնետերը Կիպրոսում գրանցված «Նաթքոմ Լիմիթեդ» (NATCOM LIMITED) ընկերությունն է, որի սեփականատերերն են` ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի դուստրը՝ Աստղիկ Ալեքսանյանը, և Լիբանանի էներգետիկայի և ջրային պաշարների նախկին նախարար Արթյուր Նազարեանի որդիները՝ Փիթըր և Գարիի Նազարեանները:

Ընկերությունը Հայաստան կներմուծի թեթև արդյունաբերության մեջ օգտագործվող սարքավորումներ՝ մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելով:

13 անուն, մոտ 8 մլրդ 686 մլն դրամ արժեքով ապրանքները կներմուծվեն Չինաստանից, Հնդկաստանից, Թուրքիայից, Ուզբեկստանից, Հարավային Կորեայից:


