▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սահմռկեցուցիչ հանցագործություն՝ Գյումրիում․ որդին հորը սպանել, ապա մարմինը թաղել է դաշտում

Երեկ՝ սեպտեմբերի 18-ին բացահայտվել է Գյումրիում տեղի ունեցած սահմռկեցուցիչ հանցագործությունը: 
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Մուշի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Մուշ թաղամասի շենքերից մեկի բնակիչը սպանություն է կատարել և սպանվածի մարմինը թաղել է տնից հեռու:
 
Արդեն տեղում Մուշի ոստիկանները համագործակցելով Շիրակի մարզի քրեական ոստիկանության իրենց գործընկերների հետ, ենթադրյալ կասկածյալին հայտնաբերում են և սպանությունը կատարելու հիմնավոր կասկածով տեղափոխում ոստիկանության Մուշի բաժին, որտեղ էլ փաստերի ճնշման տակ կասկածյալը խոստովանում է կատարածը: 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կասկածյալը՝ Գյումրիում բնակվող 30-ամյա Արայիկ Գ.-ն, մարտի 19-ի՝ լույս 20-ի գիշերը, իրենց տանը վիճաբանում է հոր՝ 64-ամյա Գարիկ Գ.-ի հետ, ինչը վերածվում է քաշքշուկի և ավարտվում սահմռկեցուցիչ սպանությամբ, ինչ արյդունքում հայրը մահանում է (նախաքննության շահերից ելնելով որոշ մանրամասներ չենք հրապարակում): 
 
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նա հոր մարմինը մեկ օրից ավելի պահում է տանը, փոխում հագուստները, հորը հագցնում նոր շորեր, ապա փաթաթում պոլիէթիլենային տոպրակով, սավաններուվ և հաջորդ օրը գիշերը հոր մարմինը դուրս է բերում տնից և տանում Մուշ թաղամասին հարակից դաշտ ու այնտեղ մի փոքր փոս է փորում, մարմինը նետում փոսի մեջ, հողով ու քարերով փակում, իսկ արյունոտված շորերն ու հանցագործության գործիք դանակը նետում է աղբամանը: 
 
Արդեն դեպքի վայրում կասկածյալը նախ շենքի մոտ հայտնում է, թե որտեղ է տեղի ունեցել վիճաբանությունը և սպանությունը, ապա մատնացույց անում՝ ինչպես և ինչ պայմաններում է հոր մարմինը տեղափոխել ու թաղել դաշտում: 
 
Դեպքի փաստով Շիրակի մարզային քննչական վարչությունում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: 
 
Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ դեպքի վայր են ժամանել նաև Շիրակի մարզի դատախազն ու դատախազի տեղակալը:
 
Մինչ քննիչը կաշխատեր կասկածյալի հետ, դեպքի վայրում ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի հանձնարարականով՝ դեպքի վայրը սահմանազատել ու մոտ 6 ժամից ավելի ծառայություն են կատարել պարեկներն ու համայնքային ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները: 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ սահմռկեցուցիչ հանցագործությունը բացահայտվել է շնորհիվ համայնքային ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների, հակառակ դեպքում այդ հանցագործությունը գուցե չբացահայտվեր, մահացածի մարմինը մնար հողի տակ: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее