▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սա նշանակում է կտրել ապագա քաղաքացու գլուխը. Անահիտ Բախշյան

 

Այսօր կայացած մամուլի ասուլիսին «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը, անդրադառնալով երեկվա ԱԺ նիստին և քվեարկությանը, նշեց.

«Այսօր իշխանությունն ինձ համար չկա։ Նիկոլն ամեն տեղ չէ, Նիկոլն իր շարասյունով քայլում էր, բայց ամեն տեղ նիկոլներ են, և այս փաստը չընդունել, նշանակում է կույր լինել։ Ես կարծում եմ՝ Սերժ Սարգսյանի ասած բզբզալ բառն այսօր Ազգային ժողովին է վերաբերում։ Այն երեկ այնքան բզբզաց, որ այդ բզզոցը շարժեց յուրաքանչյուր հայաստանցու նյարդերը»,- նկատեց Անահիտ Բախշյանը՝ անդրադառնալով նաև հանրահավաքներին աշակերտների մասնակցությանը.

«Սովորողն իրավուքն ունի արտահայտելու սեփական կարծիքն ու համոզմունքները։ Նաև Սահմանադրական դատարանի նախադեպային որոշման մեջ է ասվում՝ անկախ տարիքից երեխան իրավունք ունի արտահայտելու իր կարծիքը։ Այս պարագայում աշակերտների կարծիքը հաշվի չառնել, նշանակում է կտրել ապագա քաղաքացու գլուխը»։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее