▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ռոմանոսն ուր ա». Փաշինյանի ասուլիսի ժամանակ «լույսերը գնացին»

«Ռոմանոսն ուր ա». Փաշինյանի ասուլիսի ժամանակ «լույսերը գնացին»

***

Թեման քննարկվում է, որևէ պայմանավորվածություն, որևէ ռազմավարություն, հայեցակարգ էդ հարցի լուծման վերաբերյալ էս պահի դրությամբ չկան. Փաշինյանը՝ անկլավների թեմայի մասին

«Եթե սահմանազատման ընթացքում, ինչպես կանոնակարգով նախատեսված է, որոշ օպտիմալացումներ կլինեն, կարա և լինի, դա եթե լինի, կլինի բաց, հրապարակային, թափանցիկ։ Մի բան հստակ է և աներկբա՝ սահմանազատման արդյունքներով ՀՀ տարածքը 29,743 քառ․ կմ է։ Սա երկաթյա տրամաբանություն է»։

Պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչպես եղավ, որ Google-ի քարտեզում Տիգրանաշենը Քյարքի դարձավ, Փաշինյանը նշեց՝ այդ անունը միշտ էլ եղել է։
«Google-ի գոյության ողջ ընթացքում էդ անունը եղել է էդտեղ, ողջ ընթացքում, այլ բան, որ ոմանք նոր են նկատում դրա մասին»,- ասաց նա ասուլիսի ժամանակ։
***
Գազի թանկացում չի լինի՝ պայմանագիր ունենք․ Փաշինյան
 
«Նման բան չի կարող լինել, որովհետև մենք գործող պայմանագիր ունենք ու այն փոխշահավետ է։ Գազի գնի հետ կապված հստակ ռազմավարական պայմանավորվածւթյուններ ունենք ու պետք է դա պահենք»,- ասուլիսի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով գազի գնի հավանական թանկացման հարցին։
***
ԵԱՏՄ-ում իր կարգավիճակի հարցը կարող է քննարկել միայն Հայաստանը․ Փաշինյան
 
«ԵԱՏՄ կարգավորումներ կան, որով կարգավիճակի հարցը կարող է քննարկել միայն Հայաստանը, այսինքն անդամ երկիրը, այս պրոցեդուրա չկա։ Ցանկացած հարց գործընկերների մոտ կարող է ծագել, մենք էլ համբերատար կպատասխանենք»,- ասուլիսի ժամանակ հայտարարեց արձակուրդում գտնվող ՀՀ վարչապետը։
***
Ձերբակալումն իրականացվում է այն ժամանակ, երբ օպերատիվ հետաքրքրությունը սպառվում է. Փաշինյանը՝ Անդրանիկ Թևանյանի դեմ հարուցված քրեական-«լրտեսական» գործի մասին
 
«Երբ լրտեսության գործ է բացահայտվում, դա ունի նաև որոշակի օպերատիվ հետաքրքրություն։ Մենք հիմա էլ ուրիշ լրտեսության գործեր ունենք, լրտեսներին չենք բռնել, որովհետև մենք օպերատիվ հետևում ենք, որ ցանցերն ու գործելակերպները բացահայտենք։ Էլ չեմ ասում՝ լրտեսի ստացած հանձնարարությունները մեզ տեղեկություն են տալիս մեր դեմ իրականացվող հետախուզական գործունեության մասին»։
***
Ռուսաստանը գերտերություն է, որին պետք է վերաբերվել հարգանքով, և մենք վերաբերվում ենք հարգանքով. Նիկոլ Փաշինյան
 
«Ես հասկանում եմ, որ Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում ճգնաժամ հարուցելու ցանկություն ունեցողների թիվը բավականին մեծ է և՛ Հայաստանում, և՛ Ռուսաստանում։ Բայց ես ինչպես ասել եմ՝ մենք Ռուսաստանի հետ չենք վիճելու, առավել ևս չենք կռվելու, որովհետև դա անլուրջ է։ Ռուսաստանը գերտերություն է, որին պետք է վերաբերվել հարգանքով, և մենք վերաբերվում ենք հարգանքով։ Եվ Ռուսաստանի շահերին ենք վերաբերվում հարգանքով։ Նախկինում ասել եմ, էլի եմ ասում՝ Հայաստանը երբեք ներգրավված չի եղել հակառուսական գործողությունների մեջ, ներգրավված չէ ու ներգրավված չի լինելու»,-ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք ճգնաժամ կա ՀՀ-ՌԴ հարաբերություններում։
***
Ադրբեջանցիների վերադարձ մեր իշխանության օրոք չի լինելու, ասուլիսի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը
 
«Սուտ է։ Կալուգացի օլիգարխն ասել է՝ կանգնեմ ու ասեմ, որ այդ լուրը սուտ է, ես նստած եմ ասում։ Տալիս եմ երաշխիքներ ու դա կապված է Լեռնային Ղարաբաղի հարցի հետ, որ ես ասում եմ՝ այն փակված է, այն չի շարունակվելու։ Ղարաբաղ վերադարձի հարցը չի լինելու, Նախիջևան վերադարձի հարցը չի լիենլու, Բաքու վերադարձի թեմա չի լինելու, Սումգայիթ վերադարձի թեմա չի լինելու, Եվլախ ու Կիրովաբադ վերադարձի թեմա չի լինելու, Գետաշեն վերադարձի թեմա չի լինելու և այդպես շարունակ։ Այո, երաշխավորում եմ, դա կոնֆլիկտի թեմա է, դա խաղաղության թեմա չէ։ Սա շատ ակնհայտ է»։

Լրագրողը հարցրել էր՝ ինչ կասեք «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի այն պնդման մասին, որ Նիկոլ Փաշինյանի և իր իշխանության վերընտրվելու դեպքում 300 000 ադրբեջանից բնակեցվելու է ՀՀ-ում։
info@asekose.am/095519696
Հասարակություն далее