▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ինչքա՜ն ողբալի է, երբ կիսագրագետ մարդը հասնում է իշխանության». Արշակ Սադոյան

«Ազգային ժողովրդավարների դաշինք» կուսակցության նախագահ Արշակ Սադոյանը «Նոյյան Տապան»-ի տաղավարում հայտարարել է, որ եթե «հայ ժողովուրդն ուզում է շարունակել նիկոլական գիծը, վաղը ոչ միայն ՀՀ-ն, այլև 10 մլն հայ ժողովուրդը պատմության թատերաբեմից կհեռանա»: «Պետք է ստեղծել ազգ-կազմակերպություն: Երբ դրա մասին ասում եմ, շատերը՝ է՜, պարոն Սադոյան, էդ ի՞նչ բան է: Որպեսզի հակաճառողների բերանը փակեմ, փորձեցի ԱԲ-ի օգնությամբ գոնե մի քիչ մաքրել էս հակաճառողների ուղեղները: Հարցեր ուղարկեցի»,- ասել է ԱԺ 1-3 գումարումների պատգամավորը՝ ընթերցելով ֆեյսբուքյան իր էջում ներկայացվածը:

«Ինչքա՜ն ողբալի է, երբ կիսագրագետ մարդը հասնում է իշխանության: Կիսագրագետ մարդը ո՞նց կարող է հասկանալ, որ բանականությունը դա ընդամենը գործիք է, մեխանիզմ, որ բանականությունը ստեղծված է նրա համար, որ մարդը, էակը, մարդկանց կազմակերպված խմբերը, մարդկանց ազգերը, օգտվելով ինֆորմացիոն համակարգից.... բանականությունը ինքը ինֆորմացիոն համակարգ է»,- հավելել է նա։

Աղբյուրն՝ այստեղ

***

Ալիևը պահանջում են Նիկոլից, այլ նրա ուղեղի ծալքերը բավարար չեն հասկանալու համար, որ այդ ճանապարհով գնալ չի կարելի»,- «Նոյյան Տապան»-ի տաղավարում ասել է ԱԺ 1-3 գումարումների պատգամավոր Արշակ Սադոյանը: «Ես դիմել եմ արհեստական բանականությանը, այս հաղորդումն էլ օգտագործելու եմ, որպեսզի ԱԲ-ի աջակցությամբ տեղյակ պահեմ հազարավոր մարդկանց աշխարհով մեկ, որ ժամանակն է, որպեսզի հրավիրվի համահայկական մեծ հավաք, որի նպատակը կլինի ստեղծել նպատակային գործունեությամբ ունակ, պետության որոշակի կարողություններ ունեցող ցանցային ազգ-կազմակերպություն, որը կլինի 10 մլն հայության պետության նման մի բան՝ իր պառլամենտով, գործադիրով: Բայց ստեղծելու համար պետք է տեղեկացնել մարդկանց: Դրա համար եմ դիմում ԱԲ-ին»,- նշել է Սադոյանը:

***

«Նոյյան Տապան»-ի եթերում «Ազգային ժողովրդավարների դաշինք» կուսակցության նախագահ Արշակ Սադոյանն ասել է, որ համազգային մեծ հավաք հրավիրելը, ազգ-կազմակերպություն ձևավորելը կարևոր է: «Պետք է ձևավորվի ԱՄՆ-ում կամ Ֆրանսիայում գրանցված համահայկական մասնավոր ռազմականացված կազմակերպություն: Դրա նպատակը պետք է լինի պաշտպանել բոլոր ազգերին՝ օտարների ոտնձգություններից, նաև սահմանները պաշտպանել: Պատկերացրեք՝ եթե ձևավորված լիներ համահայկական մասնավոր ռազմականացված կազմակերպություն՝ ԱՄՆ-ում գրանցված, 44-օրյա պատերազմն այլ հունով կընթանար, Ղարաբաղի էթնիկ զտումը չէր էլ լինի: Ինչքա՜ն ազգադավ դավաճան է Նիկոլ Փաշինյանը, երբ հարյուր անգամ դիմել եմ այս հարցով, ոչ մի քայլ չի արել: Իսկ հիմա ժամանակն է արհեստական բանականության օգնությամբ, ստիպել, պարտադրել, որպեսզի հրավիրվի համահայկական հավաք և հավաքը ձևավորի ցանցային այն կառույցը, որի մասին ԱԲ-ն էլ ասաց: Դա շատ ավելի հզոր կլինի, քան այս փոքրիկ երկրում 2,5 մլն հայության պետություն կոչված ՀՀ-ն»,- հայտարարել է ԱԺ նախկին պատգամավ

info@asekose.am/095519696
Հասարակություն далее