Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են
***
***
«Մտածել, թե եվրոպացիները ՀՀ-ում կարող են անվտանգային որևէ հարց լուծել, միամտություն է»,- հարցազրույցի ժամանակ ասաց Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով անվտանգային հարցերին․ «Մակրոնն ինչ- որ մի սիրուն հայտարարություն կանի, կուրախանան, միգուցե ՀՀ վարչապետի հետ մի հատ կգրկախառնվի, ինքը սիրում է գրկախառնվել, և դրանով ամեն ինչ ավարտվելու է։ Երեք պետություն կա, որոնք այս տարածաշրջանում կարող են դերակատար լինել՝ Ռուսաստան, Իրան և Թուրքիա»,- ասաց Քոչարյանը՝ հարց ուղղելով․ «Ո՞ր երկիրն է մեզ համար ավելի հոգեհարազատ, ո՞ր երկրի հետ են մեր տնտեսական կապերն ավելի ուժեղ։ Ո՞ր պետությունն է մշակութային առումով մեզ ավելի մոտ․․․դա Ռուսաստանն է»,- նշեց Քոչարյանը՝ հավելելով, որ պետք է կարգավորել ռազմավարական դաշնակցային հարաբերությունները։ «Եվրոպայի վերաբերյալ այս վերջին քննարկումներն ուղղակի անիմաստ են։ Հա, սիրուն թեմա է, բայց այդ թեմային հենց եվրոպացիք չեն արձագանքում։ Այսօրվա վիճակում կա մի նպատակ՝ Ռուսաստանին վատություն անել Ուկրաինայի միջոցով, Հայաստանի միջոցով կամ գտնել այլ երկիր և նրա միջոցով փորձել վատություն անել։ Սա ռազմավարություն չէ, սա ուրիշի ձեռքում գործիք հանդիսանալ է։ Սա՞ ենք ուզում։ Կարո՞ղ եք ասել՝ այսօր Հայաստանն արտաքին մասով ինչ քաղաքականություն է վարում, փորձում եմ հասկանալ ու չեմ հասկանում։ Սա քաղաքականություն չէ, խայտառակություն է, որը ծանր հետևանքների է բերում։ Ի միջի այլոց, սրա պատճառով է, որ մենք այն աջակցությունը, որ սպասում էինք, չստացանք այդ անիմաստ խաղերի պատճառով»,- ասաց Քոչարյանը։ |
«2021 թվականից ասում ենք արժանապատիվ խաղաղության մասին։ Խաղաղություն, բայց ոչ թե ծնկաչոք խաղաղություն, այլ արժանապատիվ խաղաղություն։ Չեմ հավատում, որ պարտության սիմվոլը կարող է արժանապատիվ խաղաղութուն բերել, էդպես չի լինում ուղղակի»,- հարցազրույցի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ «Խնդիրը մարդն է, որը խորհրդանիշն է պարտության։ Խնդիրը մարդն է, որն արդեն աչքը վախած ամեն ինչից՝ փորձում է ամեն գնով փրկել ինքն իրեն։ Եվ նման առաջնային մոտիվացիա ունեցող մարդը չի կարող մտածել պետության մասին։ Չի կարող մտածել ընդհանրապես ազգային շահերի մասին։ Խաղաղություն բոլորս ենք ուզում, բայց կրկնում եմ՝ սուբյեկտը, որը դրանով զբաղվում է, ունի լրիվ այլ մոտիվներ։ Իսկ մոտիվացիան յուրաքանչյուր մարդու համար առաջնային է, ինչո՞վ է այդ մարդն առաջնրդվում, իր առաջնահերթ»,- ասաց Քոչարյանը կրկին հիշատակելով Ալբանիայում Փաշինյանի, Ալիևի ու Էրդողանի հանդիպման կադրերը․ «Այն կադրերը, որոնք երեկ տեսանք և որոնք շրջանառվում են ցանցերում, ուղղակի խայտառակություն են։ Արժանապատվությունը կորցրած մարդու կեցվածք է, ուղղակի կուչ եկած։ Ոնց որ ենթակա՝ շեֆի առջև կամ ծառա՝ տիրոջ առջև հարաբերություններ են ձևավորվել։ Այսպես կոչված «body language»-ը շատ լավ է, ուղղակի բացատրում, թե այդ մարդն ինչ վիճակում է գտնվում։ Այդ մարդն իրեն արդեն դասել է որպես ենթակա, որպես մի մարդ, որն ամբողջությամբ կախված է այդ երկու մարդկանցից և իր ամբողջ մարմինն է խոսում նրա մասին, որ այդ մարդուց որևէ օգտակար բան երկրի համար չի լինելու»,- ասաց նա։ *** |
«Չեմ կարծում, որ գերիների հարցը հետաքրքիր է այս իշխանություններին»,- հարցազրույցի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ հավելելով․ «Գերեվարված են այն մարդիկ, ովքեր այստեղ գալով կարող են Ղարաբաղի փախստականներին կազմակերպել՝ իրենց հեղինակությամբ, իսկ դա այս իշխանություններին պետք չէ»,- ասաց Քոչարյանը։
***
«Չեմ ակնկալում որևէ լուրջ բան»,- հարցազրույցի մեկնարկին ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով «Խաղաղության պայմանագրին»։ Նա հիշատակեց Ալբանիայում Նիկոլ Փաշինյանի կեցվածքը՝ հավելելով․ «Հերթական կադրերը, որոնք արժանապատվության տեսանկյունից բավականին դեպրեսիվ էին։ Ակնհայտ մուրալը որևէ փաստաթղթի, որը խաղաղության մասին չի լինելու, այլ ինչ-որ մի թուղթ Նիկոլ Փաշինյանի մասին, թե ինչպես պետք է իր քաղաքական հեռանկարը շարունակի։ Չեմ բացառում նման փաստաթուղթ՝ անբովանդակ, բայց ավելի շատ ներքաղաքական նպատակներ հետապնդող։ Որևէ լավ բանի չեմ սպասում, կա ձախողված առաջնորդ, որի նպատակն է ամեն գնով պահել աթոռը»,- ասաց նա։ |
***
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել տեղական մի քանի լրատվամիջոցների։ Դիտեք նաև՝ |
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույցի ժամանակ անդրադարձավ իր և երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հարաբերություններին․ «Իմ գրքի վերջին էջերում իմ վերաբերմունքն եմ արտահայտել 2018 թվականի իշխանափոխության վերաբերյալ, նաև իմ ու Սարգսյանի հարաբերություններին։ Այո՛, տարանջատում կա, ես մի շարք քայլերի հետ համաձայն չէի։ Ընկալում, որ մենք ամեն ինչ միասին ենք անում, ես սկսեցի հարցազրույցներ տալ նրա համար, որ այդ ընկալումները չլինեն, չասեին՝ միասին են»,- ասաց Քոչարյանը։ Սերժ Սարգսյանը տարիներ աշխատում էր և՛ պաշտպանության նախարարությունում, և՛ անվտանգությունում, և՛ Ղարաբաղի պատերազմի փորձը ունի։ Այդ ռացիոնալ ընտրության տեսանկյունից ամենաճիշտ որոշումն էր։ Ես երբեք չեմ մտածել, որ հետագայում կարող են այսպիսի զարգացումներ լինեն»։ |