Հակոբ Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
ՋԵՆԻՖԵՐ ԼՈՊԵՍի այցի մասին
2019 թ. ամռանը մի հայկական զբոսաշրջային ընկերություն տուրիստներ էր տարել Եգիպտոս, և, բառիս բուն իմաստով, բրախել անտեր: Մարդիկ մնացել էին անտեր, անօթևան, ոչ էլ ետ գալու հնարավորություն ունեին: Հետադարձ թռիչքի գումարները նշածս ընկերությունը, կոպիտ ասած` «քցել» էր, չէր վճարել փոխադրողին:
Ես, էդ ժամանակ վարչապետի խորհրդականը ավիացիայի հարցերով, 1 օրվա մեջ պայմանավորվեցի 3 հայկական ավիաընկերությունների և «Զվարթնոց» օդանավակայանի տնօրինության հետ: ինչի արդյունքում ավիաընկերությունները համաձայնվեցին ձրի տրամադրել օդանավեր, պետության կողմից պիտի վճարվեին միայն ընթացիկ ծախսերը` վառելիք, նավիգացիայի և եգիպտոսում օդանավակայանային սպասարկում:
«Զվարթնոցը» համաձայնվեց էդ թռիչքները սպասարկել անվճար:
Ինչի արդյունքում էլ, ի վերջո,
1 թռիչքի արժեքը շուկայական $32-33 հազարից իջավ մինչև $18-19 հազ.
Բայց...
Կառավարությունում էսօրվա քաղաքապետի գլխավորությամբ (Փաշինյանն արձակուրդում էր) խորհրդակցություն են կազմկերպում, գցում-բռնում, հաշվում, գումարում, բազմապատկում (հանում և բաժանում գործողություններին իրենք չեն տիրապետում) և որոշում թռիչքները պատվիրել (ուշադրություն) Եգիպտոսում ՀՀ դեսպանատան կողմից ոչ թե ուղիղ եգիպտական ընկերությանը, այլ հունական միջնորդ ընկերության միջոցով:
Եվ ոչ թե իմ առաջարկած 18-19 հազարով, այլ (նորից ուշադրություն) $49 հազար ԱՄՆ դոլլարով, 30 հազարով ավելի թանկ:
Եվ որ ես հանկարծ չվիճարկեմ իրենց առաջարկները, ինձ էդ «խորհրդակցությանը» չեն հրավիրում:
Նույնիսկ չեն տեղեկացնում:
Իսկ խորհրդակցությունը վարողը առանց ամաչելու հայտարարեց, որ դա արվելա ոչ հայկական ընկերությունով էն պատճառով, որ «արագացնեն սեփական քաղաքացիների փրկությունը»:
Ու դա էն ժամանակ, երբ կառավարությունից իջեցված պատվերից 2 ժամ հետո արդեն հայկական օդանավը կարող էր օդ բարձրանալ:
Ոչ թե 2 օր հետո, ինչպես եղավ եգիպտականի պարագայում:
Հիմա կասեք, թե սա ի՞նչ կապ ունի իմ սիրելի J Lo-ի հետ:
Ասեմ` ուղիղ:
Նրա համերգների արժեքը $1,5-2.0 մլն է: Ցանկացողը կարող է գտնել տեղեկատվային կայքերում, կամ ԱԲ-ի միջոցով:
Ինչու՞ է մեր պետությունն այն պատվիրում նրա արժեքից մոտ 4 անգամ թանկ:
Ինչի՞ են ստեղծվում աստղաբաշխական աշխատավարձերով «աշխատատեղեր»:
Հաջորդիվ հարց կծագի նաև, թե ովքե՞ր էին էդ «սուպերպրոֆեսսիոնալները», որ 1 համերգի համար 100 հազար հյուսիսամերիկյան արտարժույթով աշխատավարձ ստացան:
Ի՞նչ պայմաններով է պետական բյուջեից վերցվել էդ 7 մլն-ը (ես չեմ հնարել թիվը, փոխքաղաքապետ Փամբուխչյաննա ասել):
Էդ գումարը վերադարձվու՞մ է արդյոք միայն տոմսերի վաճառքից:
Իսկ պետական շահն ու տուրիստների ներհոսքը պետքա լինեն որպես մաքուր շահույթ:
Ինչու՞, ինչպես միշտ, մասնավոր չի կազմակերպել էս ամենը, որ էդքան հարցեր չառաջանան:
Իսկ հարցեր չեն կարող չառաջանալ: Փողոցում գորգ լվանալուց մինչև ԱՆԻՖ-ի պայթյունը, և դրանից հետո էլ, ամբողջությամբ պետական գումարների անթաքույց ու անպատիժ մսխումներ են:
Ինչի համար ՈՉ ՈՔ պատասխանատվություն չի կրել:
Եկեք հիշենք «Նուշիկյան» ընկերության կողմից կազմակերպված Երևանյան Ջազի շաբաթները,
«Շարմի» և այլոց կողմից կազմակերպված համաշխարհային աստղերի համերգները...
ինչի՞ Ոչ Դիփ Փարփլի, ոչ Բենսոնի, ոչ .... որևէ համերգի դեպքում ոչ մի հարց չի առաջացել ժողովրդի կողմից:
Իսկ հիմա մենակ հարցեր են:
Ու սուտա էն սպեկուլյացուան, թե` վատա՞ որ Ջեյ Լո ենք հրավիրել, տուրիստներ են գալու... բլա-բլա-բլա...
Լավա էդ ամենը, շատ լավա:
Ու շատ վատա, որ դա ԴՈւՔ եք կազմակերպել:
Որովհետև ձեր նպատակը Ջեյ Լոն չի, ձեր նպատակը 7 մլն-ից կռծած, փախցրածնա:
Ու՞րա ԱՆԻՖ-ի լափած 4մլրդ 850 մլն դրամը ($12,5 մլն ԱՄՆ դոլլար), որ իբր «ազգային ավիափոխադրող» կազմակերպելու համար էր տրամադրվել:
Նիկոլը ԱԺ-ում ասեց` «ԱՆԻՖ-ը անհաջող պրոյեկտ էր...», ու վե՞րջ: Էդքանը՞:
Ու՞րա RyanAir-ին որպես սուբսիդիաների վճարած €5.0 մլնը: Որ մի քանի թռիչքից հետո ՔՈՎԻԴ-ով «հիմնավորելով» դադարեցրեց թռիչքներն ու էլ չվերականգնեց:
WizzAir-ին վճարվելիք €60 մլն-ն էլ վրադիր... շարքն անվերջա.
Ես սիրում եմ J Lo-ի տաղանդը: Ինձ չի հետաքրքրում նրա ունեցած և ունենալիք ամուսինների քանակը, նրա ծախսերի ցուցակը... ոչինչ նրա անձնական կյանքից իմ համար նշանակություն չունի:
Ես հիանում եմ նրա բազմակողմանի տաղանդով ու անսահման աշխատասիրությամբ:
Ես ուրախ եմ, որ նա գալիսա իմ Երկիր համերգով:
Բայց ես նաև գժվում եմ տեսնելով, թե ինչ լկտիությամբ ու ցինիզմովա էդ տոնը վերածվում բյուջե «քերթելու»:
Եվ կարող եմ գրազ գալ, որ պայմանագիրը աստղի հետ պետությունը չի կնքել:
Այլ անպայման կնքվելա վերը նշածս «հունական» միջնորդ ընկերության պես մեկի միջոցով։
Դիտեք նաև՝