▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«ՔՊ-ի հերթական չիրագործած նախագիծը»

Արմենակ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որում անդրադառնալով Երևանի Արշակունյաց-Գարեգին Նժդեհ փողոցի խաչմերուկի՝ ավելի շատ հայտնի «Կինո Հայրենիք»-ի խաչմերուկի երթևեկության ծանրաբեռնվածությանը, մասնավորապես ասում է․ «2018-19թթ․ Երևանի նոր ՔՊ-ական իշխանությունը խոստացել էր լուծել այս խաչմերուկի ծանրաբեռնվածության հարցը և տրանսպորտային հանգույց կառուցել։ Գծագրեր գծեցին, գեղեցիկ մակետներ սարքեցին և ցույց տվեցին հանրությանը, բայց հետո մոռացվեց այդ ամեն ինչը։ Անցել է արդեն 7 տարի, ինչպես տեսնում եք՝ այստեղ տրանսպորտային հանգույց չկա։ Չգիտեմ ինչի հետ է դա կապված․ միգուցե այն բանի հետ, որ այս թաղամասում բնակվում էր Նիկոլ Փաշինյանը ու հիմա չի բնակվում, չեմ իմանում»։ Տեսանյութի վերջում Արմենակ Դանիելյանը հարցը լուծելու իր առաջարկն է ներկայացնում Տիգրան Ավինյանին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее