▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քաղաքապետարանը իր բոլոր ծառայություններով բնական հունով շարունակում է աշխատանքը. Արթուր Գևորգյան

 

Այսօր մամուլում լուրեր են տարածվել առ այն, թե քաղաքապետարանը շրջափակման մեջ է, փակ է Արգիշտի 1 հասցեն։

Asekose.am-ը մեկնաբանության համար դիմել է  Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանին, ով տեղեկացրել է, որ փողոցը փակ չէ, քաղաքապետարանը իր բոլոր ծառայություններով բնական հունով շարունակում է աշխատանքները։

Նա նաև հավելել է, որ առավոտյան ժամը 10:30-ի սահմաններում մոտ 10 մեքենա ազդանշան արձակելով մոտեցել են քաղաքապետարանի գլխավոր մուտքին, ինչ-որ մարդիկ լուսանկարվել են մուտքի դիմաց, հարցազրույցներ տվել, իսկ  քիչ անց մեքենաներով հեռացել են։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее