▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քաղաքացիների վարչական ակտերի բողոքարկումը պետք է ավելի արագ ուսումնասիրել․ վարչապետ

Քաղաքացիների վարչական ակտերի բողոքարկումը պետք է ավելի արագ ուսումնասիրել։ Այս մասին նոյեմբերի 9-ին կառավարության նիստում ասել է վարչապետ Կարեն Կարապետյանը։

Նշենք, որ վարչական ակտերի մեծ մասը գրվում է վարորդներին։

Հետազոտությունները ցույց են տալիս, որ վարչական ակտերն առաջին հերթին բողոքարկում են ոչ թե վարչական, այլ դատական կարգով։ Վարչական մակարդակով մերժված դիմումները ընդունվում են դատական վարույթ, նշեց վարչապետը։

Դատարանների բեռնաթափման համար նա արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին, տրանսպորտի, կապի եւ ՏՏ  նախարար Վահան  Մարտիրոսյանին, ՊԵԿ ղեկավար Վարդան Հարությունյանին հանձնարարեց 2 ամսում կազմել եւ կառավարության աշխատակազմին ներկայացնել բողոքների ուսումնասիրման թափանցիկության եւ արդյունավետության բարձրացման մասին առաջարկներ։

Կառավարության նիստում քննարկված այլ հարցերի մասին՝ ստորև՝ տեսանյութերի միջոցով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее