▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՊՊԾ գնդի տարածքը «գրաված» զինված խմբի մի քանի անդամների կալանքը երկարաձգվել է

ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գունդը գրաված զինված խմբի անդամներ Արեգ Կյուրեղյանի, Էդվարդ Գրիգորյանի, Գագիկ Եղիազարյանի կալանքը երկարաձգվել է երկու ամսով, իսկ Սմբատ Բարսեղյանի կալանքը տևելու է մինչև ապրիլի 1-ը: Այս մասին տեղեկացրին ՀՀ դատական դեպարտամենտի մամուլի ծառայությունից: Զանգվածային անկարգություն հրահրելու մեջ մեղադրվող Անդրիաս Ղուկասյանի կալանքը նույնպես երկարաձգվել է 2 ամսով:

Ավելի վաղ, հունվարի 25-ին ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գունդը գրաված զինված խմբի անդամ Մխիթար Ավետիսյանի կալանքը երկարաձգվել է մինչև մարտի 30-ը: Հունվարի 24-ին երկու ամսով երկարաձգվել էր խմբավորման անդամ Սերգեյ Կյուրեղյանի, Աշոտ Պետրոսյանի և Պավել Մանուկյանի կալանքը, իսկ հունվարի 18-ին երկարաձգվել է խմբավորմանը աջակցելու մեջ մեղադրվող Կարո Եղնուկյանի կալանքը, նույնպես երկու ամսով: Խմբավորման մյուս անդամ Արմեն Լամբարյանի կալանքը տևելու է մինչև փետրվարի 6-ը, իսկ Խաչատուր Գիչյանինը՝ մինչև մարտի 17-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее