▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՊԵԿ-ը կայքից պահանջում է չմոլորեցնել ընթերցողներին

Պարզաբանում

Պետական եկամուտների կոմիտեն Politik.am-ից պահանջում է չմոլորեցնել ընթերցողներին

Politik.am լրատվական կայքը շարունակում է իր ընթերցողներին ապատեղեկատվություն տրամադրելու անպատասխանատու գործունեությունը:

Կայքի հերթական հերյուրանքն այն էր, որ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանն իբրև թե հրահանգել է հարկային տեռորի ենթարկել համաժողովրդական շարժմանն աջակցող խոշոր բիզնեսի ներկայացուցիչներին:

Պետական եկամուտների կոմիտեն պահանջում է լրատվական կայքից տրամադրել հստակ տեղեկատվություն և փաստեր, նշել անուններ ու հասցեներ:

Ժամանակն է, որ Politik.am-ը չհիմնավորված տեղեկատվություն տարածելու գործելաոճից հետ կանգնի և վերհիշի մասնագիտական էթիկայի կանոնները:

Եթե կայքն իսկապես ասելիք ունի, թող փաստերով ներկայացնի՝ առանց ընթերցողներին մոլորեցնելու միտումի:

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее