▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Պատարագ» Հովհանավանքում․ Ի՞նչ է կատարվում

Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։

«Ստեփան Ասատրյանը իրավունք չունի պատարագ մատուցելու». ոստիկանները Հովհաննավանքից բերման են ենթարկել քաղաքացուն այս արտահայտության համար

Դիտեք նաև՝

Հովհաննավանքում պատարագն ավարտվեց։ Նիկոլ Փաշինյանը, ինչպես նախապես հայտարարել էր, կարգալույծ եղած Ստեփան Ասատրյանի ձեռքից հաղորդություն ընդունեց։
Նա, թիկնազորով շրջապատված, հեռացավ վանքիից՝ չպատասխանելով լրագրողների հարցերին։

Քաղաքագետ Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից լուսանկարով․ «Լուսանկարում երևում է, թե որքան մարդ կար Նիկոլի միջոցառմանը Հովհաննավանքում։
Սա է սրա հավաքած մասսան, որոնց մեծ մասը ի պաշտոնե էին եկել։ Գյումրիում մեծ հարսանիքներին ավելի շատ մարդ է գալիս, քան սրա գովազդված շաբաշին։ Էս չե՞ս»։

***

Հովհաննավանք շտապող երկու քահանայի ոստիկանները բերման են ենթարկել և ազատ են արձակել՝ իմանալով, որ չեն գնա եկեղեցի. փաստաբան Արա Զոհրաբյան

Փաստաբան Արա Զոհրաբյանը հայտնեց, որ Հովհաննավանք շտապող երկու քահանայի ոստիկանները բերման են ենթարկել և ազատ են արձակել՝ իմանալով, որ չեն գնա եկեղեցի։
Հիշեցնենք՝ երեկ քահանաները Քննչական կոմիտե ներկայանալու ծանուցագրեր էին ստացել, այսօր առավոտից ոստիկանները հետևել են նրանց շարժը։
Փաստաբանի խոսքով վանական խորհրդի ատենապետին և իրեն թույլ չեն տվել մոտենալ Հովհաննավանքին։
«Ծեսը խոչընդոտել է խնդրահարույց է թե՛ աշխարհիկ, թե՛ հոգևոր օրենքներով։ Այն քրեորեն պատժելի արարք է։ Այն, ինչ տեղի է ունենում Հովհաննավանքում, բացարձակ անթույլատրելի է։ Ամեն ինչ արվում է, որ կարգալույծ քահանան անխոչընդոտ պատարագ մատուցի»,- ասաց Զոհրաբյանը՝ հավելելով, որ ավելի ուշ հանդես կգան հայտարարությամբ։

***

Դիտեք նաև՝ 

Հովհաննավանք այցելելուց առաջ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում էր

Հովհանավանքի տարածքում մեծաթիվ ոստիկանական ուժեր են կենտրոնացված։ Տարածքից հատուկ տարհանման տեխնիկայով հեռացնում են քաղաքացիների ավտոմեքենաները, քանի որ ուժեղացված ծառայություն է իրականացվում Նիկոլ Փաշինյանի այցից առաջ։

Լրագրող Անի Գևորգյանը ուղիղ եթերում հաղորդում է, որ Հովհաննավանքում ավտոբուսով բերված մարդիկ են, քաղաքացիականա հագուստով ոստիկաններ և լրագրողներին վիրավորող ագրեսիվ քաղաքացիներ

***

Հովհաննավանքի պատարագին մասնակցելու է  եկել նաև Նիկոլ Փաշինյանի քավոր, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, ով հրաժարվեց պատասխանել լրագրողների մի շարք հարցերին։ Պատասխանեց միայն հարցին, թե պատրաստվո՞ւմ է միանալ Մայր Աթոռի «ազատագրման» գործընթացին․ «Բոլոր գործընթացներին մասնակցելու եմ»,- պատասխանեց Ղալումյանը՝ հավելելով, որ այդ գործողությունները Մայր Աթոռի դեմ չեն։

***

Օհանավանում վաղ առավոտից պատրաստվում են դիմավորել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ով Վահաննավանքում մասնակցելու է կարգալույծ արված քահանայի մատուցած պատարագին։
Հիշեցնենք՝ նախկին քահանա Ստեփան Ասատրյանը հրաժարվում է ընդունել Մայր Աթոռի՝ իրեն կարգալույծ անելու որոշումը և չի պատրաստվում լքել Հովհաննավանքը։ ՔՊ-ականները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ սատարում են նրա այս քայլը։ Օրերս նախկին քահանան անգամ պսակադրություն և մկրտություն է իրականացրել Հովհաննավանքում։
Նշենք նաև՝ երեկ պարզ դարձավ, որ Արագածոտնի թեմի տասնյակ հոգևորականների այս առավոտ կանչել են Քննչական կոմիտե։ Հոգևորականները հրաժարվել են ներկայանալ, քանի որ բոլոր եկեղեցիներում պետք է մատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ։
Այս պահին Հովհաննավանքի տարածքում հավաքվում են Նիկոլ Փաշինյանի աջակիցները, կենտրոնացված են մեծաթիվ ոստիկանական ուժեր։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее