▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պաստայի միջազգային օրը Նավավարում

Հոկտեմբերի 25-ին ողջ աշխարհը նշում է Պաստայի միջազգային օրը: Այդեն վաղուց իտալական խոհանոցի այդ կերակուրը գրավել է բազում երկրներ՝ դուրս գալով հայրենիքի սահմաններից: Հայաստանը ևս անմասն չի մնացել. Արամի 42/1 հասցեում գտնվող  «Նավավար»-ը  նույնպես նշելու է  պաստայի օր. սրճարանի այցելուները հնարավորություն կունենան համտեսելու տարատեսակ պաստաներ՝ յուրահատուկ սոուսներով:

Աշխարհով մեկ պաստայի տարածվածությունն ու բարձր հեղինակությունը միանգամայն բացատրելի է. այն ոչ միայն համեղ է, այլ նաեւ՝ միանգամայն օգտակար:

Բավական է ասել, որ ՅՈՒՆԵՍԿՈՅԻ կողմից որպես մարդկության ձեռքբերում ճանաչված միջերկրածովյան սննդակարգի հիմնական բաղադրիչներից մեկն է կազմում:

Իսկ ինչո՞վ է այդչափ օգտակար: Եւ ինչո՞ւ չպետք է վախեցնի նրանց, ովքեր նիհարելու ջանքեր են գործադրում: Բանն այն է, որ իսկական իտալական պաստան ցորենի կարծր տեսակներից ստացված ալյուրից է պատրաստվում, ուստի եւ չի կարող գիրացման պատճառ դառնալ:

Հակառակը՝ օրգանիզմի համար մի շարք օգտակար նյութեր է մատակարարում:

Ի տարբերություն ցորենի փափուկ՝ օսլայով հարուստ տեսակներին, որոնք հավելյալ քաշի ձեռքբերմանն են նպաստում, կարծր տեսակները սպիտակուցների եւ սնձանի բարձր բաղադրությամբ կարող են աչքի ընկնել, իսկ ահա օսլա գրեթե չեն պարունակում:

Լավ պաստան կարող է նաեւ մեծ թվով՝ հագեցնող, դանդաղ մարսվող եւ օրգանիզմում ինսուլինի կտրուկ աճ չհարուցող ածխաջրատներ պարունակել:

Բացի վերը հիշատակվածից, պաստան նաեւ օգտակար է այն հանգամանքով, որ մեծ քանակությամբ В1 վիտամին է պարունակում: Վերջինս սթրեսի ազդեցությունը, ինչպես նաեւ սրտանոթային եւ քաղցկեղայինհիվանդությունների առաջացման ռիսկը նվազեցնելու հատկությամբ է աչքի ընկնում:

Իմիջիայլոց, որակյալ եւ ճիշտ պատրաստված պաստան, սնձանի բաղադրության շնորհիվ, եփվելուց հետո կաթսայի մեջ գրեթե թափացիկ ջուր է թողնում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее