▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյանին միացած Անուշավան եպիսկոպոսը լքել է Հայաստանը

Նիկոլ Փաշինյանին միացած ու կաթողիկոսի հեռացումը պահանջող Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանն արդեն մի քանի օր է՝ լքել է Հայաստանը։ Այս պահին նա Գերմանիայում է։ Դեռևս հուլիսին ԵՊՀ ռեկտորը Աստվածաբանության ֆակուլտետի դեկանի պաշտոնից ազատել էր նրան։ Սակայն Ժամկոչյանը շարունակում է աշխատել համալսարանում՝ որպես գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն։

Նյուզ․am-ն է գրում ու հավելում․ «Ի դեպ, Փաշինյանին միացած Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն եպիսկոպոս Ադամյանը ևս շուրջ մեկ ամիս արտերկրում էր։ Այս մասին մեզ փոխանցեցին թեմից։ Վերջերս է վերադարձել ու անմիջապես շտապել Գյումրի՝ Փաշինյանի հետ պատարագին մասնակցելու։

Բայց նա այնտեղ միակը չէր իր թեմից։ Գյումրիի պատարագը մատուցում էր Արմավիրի թեմի քահանա Տեր Մկրտիչ Մուշեղյանը»։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее