▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյանի պողպատե մանդատը կոշկակարներին տեռորի ենթարկելու համար էր․ Վարդան Ղուկասյան

ԴՕԿ կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանը լուսանկար  է հրապարակել տելեգրամյան ալիքում ու գրել է․ 

«Ողջ 2024 թվականին ՊԵԿ֊ը Գազպրոմում իրականացրել է մեկ քնձըռոտ ուսումնասիրություն։
Նիկոլ Փաշինյանի պողպատե մանդատը կոշկակարներին և փոքր ու միջին բիզնեսին տեռորի ենթարկելու համար էր։
Փաստ` 2024 թվականին ՊԵԿ֊ը իրականացրել է 20 հազարից ավելի ստուգում և ուսումնասիրություն, որտեղ խոշորագույն թալանչիները տեղ չեն գտել, օրինակ Գազպրոմ֊Արմենիա ՓԲԸ֊ում հարկայինը չգիտես ի՞նչ է ուսումնասիրել, որը նույնիսկ հետևանք չի ունեցել, չի գրվել գոնե 6 դրամի ակտ։
Սա է Նիկոլի էությունը, որը ԴՕԿ֊ը «կուսումնասիրի» 2026 թվականին իշխանության գալուց անմիջապես հետո»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее