▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պարզվել է, թե ինչից է մահացել փոքրիկ Տիգրանը Մարմարիկում. նոր մանրամասներ

Mediahub.am-ը գրում է. Մայիսի 4-ին Հրազդան խոշորացված համայնքում՝ Մարմարիկ գյուղում, 2 տարեկան երեխայի էին որոնում:

Փոքրիկ Տիգրանը բակում խաղալուց է եղել, ծնողները մտածել են, որ փոքրիկը տանն է քրոջ հետ, որից հետո երեխան անհետացել է:
Որոնողական աշխատանքների ընթացքում մի շարք վարկածներ էր շրջանառվում։

Շաբաթներ տևած որոնողական աշխատանքներից հետո՝ մայիսի 24-ին՝ ժամը 10։40-ի սահմաններում, ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակիցները Մարմարիկ գետում՝ Հրազդան ՋԷԿ-ի մոտակա կամրջի մոտ, հայտնաբերեցին մայիսի 4-ից որոնվող երեխայի դին։ 

Քննչական կոմիտեից հայտնել էին, որ Մարմարիկում հայտնաբերված 2-ամյա Տիգրանի մարմնի վրա արտաքին զննությամբ չկան վնասվածքներ, բռնության հետքեր։ Նշանակվել էր դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Կայքի տեղեկություններով՝ երեխայի մահը վրա է հասել ջրահեղձման հետևանքով:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

***

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее