▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պարզվեց՝ աշխարհի քաղաքական քարտեզում կա Հայաստան, որտեղ ապրում են արժանապատիվ քաղաքացիներ.ԿԲ նախկին նախագահ

«Այսքան ուրախություն ու ժպիտ 30 տարվա ընթացքում չէինք տեսել: Երիտասարդները ցույց տվեցին, որ մեծ ուժ ունեն: Նրանք Հայաստանը կապանքներից ու մեկուսացվածությունից հանեցին: Պարզվեց՝ աշխարհի քաղաքական քարտեզում կա Հայաստանի Հանրապետություն, որտեղ ապրում  են արժանապատիվ քաղաքացիներ,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տնտեսագետ, Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը՝ հավելելով.

«Ամեն ինչ արվել էր, որ Հայաստանում խանականություն ստեղծվի: Մարդ չի հասկանում, թե կայուն մեծամասնություն սկզբունքն ինչե՞ս եկավ ու մտավ Սահմանադրության մեջ: Իսկ ներկայիս ԱԺ-ն ձևավորվել է կրիմինալ ոլորտի գործողությունների արդյունքում: Երկրում ընտրակաշառք է բաժանվել ու նման գործողությունները չպետք է մոռացության մատնվեն: Ամենավտանգավորը քաղաքական կոռուպցիան էր: Մեր աչքի առջև արհեստականորեն ձևավորվեց մի ուժ, որի անդամների մեծ մասը տեղյակ էլ չէ, թե ի՞նչ բան է ծրագիրը: Հիմա պետք է պետությունը աշխատի:  Մենք իրավապահ մարմիններ ունե՞նք, թե՝ չունենք, դատախազություն ունե՞նք, թե՝ չունենք: Ամեն մեկն իր գործը պետք է անի: Թե չէ այս աստիճանի անգրագիտությունն ու տգիտությունը քաղաքական դաշտում տեղ չունեն:  ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանին տրված հարցերից հետո ես ամաչեցի, որ նման ԱԺ ունենք: Ամո՛թ է»:

Բագրատ Ասատրյանը կարծում է, որ առաջինը պետք է փոփոխություններ արվեն քաղաքական դաշտում, որն ապականված է:

«Կանգնած ենք նաև լրջագույն սոցիալ-տնտեսական խնդիրների առջև: Հայաստանում չի կարող լինել մի քանի  փոխվարչապետ, 17 նախարարություն: Ամբողջ աշխարհում 10-12 նախարար կա»:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее