▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ողբերգական դեպք Վայոց Ձորի մարզի «Ջերմուկ Գրուպ» ընկերությունում

shamshyan.com-ը գրում է. Կայքի տեղեկություններով՝ երեկ՝ հունվարի 20-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում ոստիկանության Ջերմուկի բաժին ահազանգ է ստացվել, որ «Ջերմուկ Գրուպ» ընկերությունում տղամարդու դի կա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են մեկնել ոստիկանության Ջերմուկի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գարիկ Հովհաննիսյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետ Վարդան Ավագյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները նշված գործարանի տարածքում հայտնաբերել են Ջերմուկ քաղաքի Ձախափնյա 4-րդ շենքի 54 բնակարանի բնակիչ, 43-ամյա Մհեր Խաչատրյանի դին։

Նյութը`սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее