▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ողբերգական դեպք Արարատի մարզում. հայրը ննջարանում հայտնաբերել է 18-ամյա տղային՝ կախված

Shamshyan.com-ը գրում է. Մեր տեղեկություններով՝ հունվարի 21-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 03։00-ի սահմաններում ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել, որ Զանգակատուն գյուղի տներից մեկում երեխայի դի կա կախված։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են ժամանել ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խումբը։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության խումբը՝ քննիչ Ադամյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները նշված տան ննջասենյակի ջեռուցման խողովակից կախված վիճակում հայտնաբերել են 18-ամյա Ա. Թ.-ի դին։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տղան կախվել է վարագույրի կտորով, իսկ նրան հայտնաբերել է հայրը, ով էլ տեղեկացրել է իրավապահներին։ Նա սովորում էր տեղի դպրոցի 12-րդ դասարանում։ Փաստի առթիվ քննչական բաժնում նախաքննություն է սկսվել, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։

Նյութը`սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее