▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ողբերգական ավտովթար Սյունիքի մարզում. հարսանիքից վերադարձող հայրն ու որդին մահացել են

Հոկտեմբերի 28-ին, ժամը 18:24-ին ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Շամբ ավտոճանապարհին՝ Շամբի ՀԷԿ-ի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Սիսիան-Շամբ ավտոճանապարհի 18 կմ-ին բախվել են «ՎԱԶ 2106» մակնիշի 35 SD 090 պետհամարանիշի (վարորդ՝ Ն. Հ.) և «ՈւԱԶ 469Բ» մակնիշի 54 LO 560 պետհամարանիշի (վարորդ՝ Ս. Մ.) ավտոմեքենաները, ինչի հետևանքով «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր՝ Ս. Հ.-ը տեղում զոհվել է իսկ «ՈւԱԶ 469Բ» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ՝ Ս. Մ.-ը, Զ. Մ.-ը և Գ. Մ.-ը հոսպիտալացվել են Աղիտուի զինվորական հոսպիտալ։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները :

shamshyan.com-ի տեղեկություններով վիրավորներից Նորայր Հովհաննիսյանը Սիսիանի բժշկական կենտրոնում գիտակցության չգալով մահացել է:

Մահացածները հայր ու որդի են եղել, բնակվում էին Սյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջանի Նորավան գյուղում ու վերադառնալիս են եղել հարսանեկան արարողությունից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее