▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ով ինչ ցանկանում, իրականացնում է

Երգահան, հեղինակ-կատարող, բանաստեղծ Ազատ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում.

«Մի հասարակ թվացող հարցի շուրջ կցանկանայի ուշադրություն հրավիրել.
հաճախակի են դարձել այն օրինակները, երբ ֆ.բ.-յան օգտատերերն այս կամ այն հեղինակներից մեջբերումներ են իրականացնում՝ չպահպանելով վերջիններիս հեղինակային իրավունքները: 

Ասեմ ավելին,ոմանք երբեմն իրենց իրավունք են վերապահում խմբագրել ուրիշների մտքերն ու ներկայացնել սեփական ձևակերպումներով:
Ուզում եմ հասկանալ՝ գիտե՞ն արդյոք ինչ է նշանակում՝ ՞՞Հեղինակային իրավունքի խախտում՞՞:

Ի՞նչ խոսք,հաճելի է,երբ քո ստեղծագործություններն ու գրվածքներն ուշադրության են արժանանում,բայց նաև ոչ պակաս հաճելի է կարևոր սահմանումների պահպանումը...
Մի տեսակ թյուր իրավիճակ է ստեղծվել ֆ.բ. կոչվածում,ուր ով՝ ինչ ցանկանում, իրականացնում է: Օրենք,սահմանում,խախտում,դատ ու դատաստանի զգացողություն չկա:

Ցավում եմ,բայց այս երևույթները միայն գցում են սոց. կայքի վարկանիշն ու ստիպում մտածել օգտատեր մնալու ոչ նպատակահարմարության մասին:
Քանզի գնալով,դեռևս տարիներ առաջ ձևավորված երբեմնի՝ քաղաքակիրթ փոխհարաբերություններից շատ քիչ բաներ են մնում... 
Հասարակ բան է: 

Շատերի համար գուցե և անկարևոր,սակայն դրա հիմքում նույն՝ ՙՙ գողություն ՚՚ բառարմատն է. 
- Գը-րա- գողություն:

Իմ մտքերից մեջբերումներ կատարող օգտատերերին՝ խորի՜ն շնորհակալությունս,բայց խնդրում եմ նաև ականջալուր լինել... »:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее