Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ է նշանակվել ոստիկանության գնդապետ Արսեն Այվազյանը:
Նա Արմավիրի ոստիկանապետի պաշտոնը զբաղեցրել է նաև 2014-2016 թվականներին, իսկ մինչ օրս քրեական հետախուզության գլխավոր վարչության առաջին տեղակալն էր:
Նշենք, որ Արսեն Այվազյանն Արմավիրի ոստիկանապետի պաշտոնը զբաղեցրել է նաև 2014-2016թվականներին։
Արմավիրի ոստիկանապետի պաշտոնը զբաղեցնում էր Արսեն Աբրահամյանը,ով, հիշեցնենք, նախկին վարչապետ ու ՀՀԿ-ական Հովիկ Աբրահամյանի եղբորորդին է և երեկ սեփական զեկուցագրի համաձայն ազատվել է պաշտոնից։


