▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուզում է Փոստանջյանը կամ որևէ մեկը, թե չի ուզում, ինձ ընդհանրապես չի հետաքրքրում. Հրանտ Թոխատյան

 

 

 

 

 

 

 

 

 

Iravunk.com-ը գրում է. Այսօր Երեւանի ավագանու նիստում ընդգրկված օրակարգային հարցերի թվում է Հ. Թոխատյանի «Արվեստի այբուբեն» մշակութային հիմնադրամի կողմից ներկայացված Երեւան քաղաքի Ազատության պողոտայի հ.19 հասցեում գտնվող մշակույթի կենտրոնի մշակութային գործունեության եւ վերանորոգման ծրագրին հավանություն տալու հարցը: Որոշման համաձայն` Երեւանի սեփականություն հանդիսացող գույքը անհատույց օգտագործման իրավունքով` 10 տարի ժամկետով, տրամադրվելու է «Արվեստի այբուբեն» մշակութային հիմնադրամին: 

Հ. Թոխատյանը պատրաստվում է այսօր ավագանու նիստում անձամբ ներկայացնել ծրագիրը: Այս մասին կայքի հետ զրույցում  ասել է նա, որ սա եզակի դեպք է, երբ ինքն է ներկայացնելու այս ծրագիրը ավագանուն, ու ավագանին կընդունի համապատասխան որոշում: 

– Ասեմ, որ Կանազի մշակույթի տունը Կանազ գործարանի վաճառքից հետո` մնացել էր անտեր, օդում կախված, ինչպես եւ իրենց սպորտ համալիրը: Մեր այն ժամանակվա չինովնիկներից մեկի կողմից Կանազը հանձնվել էր իր ընկերներին, հետո այդ ընկերները փորձեցին ինչ-որ բաներ անել, չստացվեց, կեսից շատն էլ գույքը վաճառել էին, հետո իրենք էլ վաճառել էին ինչ-որ մեկին, ու այդպես շարունակ: Եվ միայն 2007 թ.-ին այդ շենքը շատ պատահական, այն ժամանակվա Էկոնոմիկայի նախարարության կողմից ձեռք էր բերվել, ու առաջարկեցին, որ գնանք բեմն օգտագործենք: Իմ երազանքն է եղել ունենալ մանկական թատերական դպրոց եւ թատրոն: Եվ մենք ուզում ենք շենքը խելքի բերել: Շենքը, բնականաբար, ոչ մեկը ոչ մեկին նվեր չի տվել, այն պետական շինություն է եւ մտնում է քաղաքապետարանի բալանսի վրա կամ Արաբկիրի շրջանի: Ես դիմել եմ 99 տարով վարձակալության համար, քանի որ այդպիսի օրինակներ կան, որպեսզի ժամանակը հերիքեր` ինչ-որ բան անելու համար: Բայց ասացին, որ կարող են միայն 10 տարով տրամադրել: 

Պարոն Թոխատյան, իսկ ինչպիսի՞ վիճակ է այսօր վերոնշյալ մշակույթի տան շենքում:

– Մարդ պետք է բարբարոս լիներ` այդ շենքը այդպիսի վիճակի հասցնելու համար, այն հիմա միայն արտաքինից է գեղեցիկ մնացել, ներսը ոչինչ չկա, բառիս բուն իմաստով ավերակներ է: Անգամ պատուհաններն են հանել, վաճառել: Ու ես չգիտեմ` ինչու այս աղմուկը բարձրացավ: Եթե ուզում եմ այստեղ մանկական մշակութային օջախ սարքել, ունեմ այդ հնարավորությունը, պայմանավորվածություն ունեմ իմ արտասահմանյան ընկերների հետ, որոնք այսօր համաձայն են ներդրում անել իմ երազանքի մեջ, ընդ որում` չսպասելով ակնկալիքի: Ուզում է Փոստանջյանը կամ որեւէ մեկը, թե չի ուզում, ինձ ընդհանրապես չի հետաքրքրում: Իմ տարիքն ինձ թույլ է տալիս, որպեսզի լինեմ ինքնավստահ եւ ասեմ` ինչ եմ ուզում, ինչպես եմ ուզում ու ինչ եմ անելու: Երբ այնտեղ կաշխատի բենզալցակայան, խանութ կամ ռեստորան, այն ժամանակ կգաք, կասեք` ամոթ քեզ:



Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее