▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուշադի՛ր նայեք Պավլիկի աչքերի մեջ և կտեսնե՛ք Երկիր Նաիրին.Սեֆիլյանի շնորհավորանքը

Սասնա Ծուռ Պավել Մանուկյանի (Ապարանցի Պավլիկ) տարեդարձն է

 

Պավլիկը սերնդե-սերունդ վերածնվող նվիրյալ մարտիկն է։ Նա՝ հավերժական ֆիդային, էպոսային Սասնա Ծուռ տեսակը, միշտ կա ու կլինի։

Պավլիկի հայրենապաշտ հոգին ապրում է Հայրենիքի ցավով ու երազանքով, իսկ արծվենի հայացքը մշտարթուն հսկում է վտանգին։

Վտանգը չի կարող թաքնվել նրանից, չի կարող խաբել կամ շրջանցել նրան։ Որովհետև վտանգի դեմ նա կանգնած է մերկ սրտով ու մերկ սրով։

Երբ վտանգը սպառնալիք է դառնում, նա առաջին շարքում է և Հայրենիքի զոհասեղանին է դնում ամեն ինչ։ Անմնացորդ։ Հանուն Արցախի և պետականության՝ 1988-94թթ.՝ իր երիտասարդ կյանքը, իսկ 2016թ. հուլիսին՝ նաև իր միակ որդուն։

Դժվար է ասել, թե ի՞նչն է նրա մեջ գերակշռում՝ մարտի դաշտում հաղթանակող առյու՞ծը, թե՞ քնարական վեհությունն ու մեծահոգությունը։ Այս անմեկնելի հաշվեկշռի մեջ ներդաշնակ՝ Պավլիկը զտարյուն Հայ է և իրավատեր Քաղաքացի։

Ուշադի՛ր նայեք Պավլիկի աչքերի մեջ և կտեսնե՛ք Երկիր Նաիրին․․․

Օրհնյալ լինի ծնունդդ, նվիրյալ Սասնա Ծուռ։ Կեցցե՛ այն Հայաստանը, որ գալու է քո սիրով ու սրով։

Հրամանատար Ժիրայր Սէֆիլյան

Սասնա Ծռեր խմբավորում

7-ը նոյեմբերի 2017թ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее