Արդեն տեղեկացրել ենք, որ Երեւանի և մարզերի մի շարք փողոցներ ու ճանապարհներ այսօր՝ մայիսի 2-ին, փակվել են, այդ թվում «Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհը:
«Զվարթնոց» օդանավակայան գնացողները ճամպրուկներով ոտքով քայլում են դեպի օդանավակայան:
Իսկ Երևանում իսկական մայովկա է ... մարդիկ քայլում են, պարում, երգում ու խաղեր կազմակերպում:
Հիշեցնենք, որ մայովկան մայիսմեկյան տոնի առթիվ (սովորաբար մայիսի 2-ին) կազմակերպվող մասսայական (հիմնարկ-ձեռնարկությունների կոլեկտիվների) զբոսանք ուրախությունն էր:
Փողոցներից մեկում նույնիսկ մանղալով են փակել ճանապարհն ու խորոված են անում:
Իսկ որոշ ցուցարարներ նույնիսկ էշերին են ներգրավել իրենց կրեատիվ բողոքի ակցիաներում:


