Սեւանի դատարանի բակում օրեր առաջ հնչած կրակոցների միջադեպի փաստով ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը թոշակի անցնելու կապակցությամբ աշխատանքից ազատել է ոստիկանության Սեւանի բաժնի պետ Վիգեն Աղեկյանին։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Ուրբաթ օրը՝ հունիսի 8-ին, Սեւանի ոստիկանապետի եւ մի շարք այլ ոստիկանների ներկայությամբ Սեւանի դատարանի բակում զինված միջադեպ էր տեղի ունեցել. հրազենային վիրավորում էր ստացել Գեղարքունիքի փոխմարզպետ Անդրանիկ Հակոբյանի հորեղբոր որդին:

Ավելի վաղ աշխատաքից ազատվել է նաեւ ոստիկանության Մարտունու բաժնի պետ Կարեն Սերոբյանը:

Նշվում է, ոչ Կ. Սերոբյանի եւ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության նախկին պետ Արսեն Ադամյանի վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեում հետաքննություն է սկսվել։ Վերջիններիս վրա անօրինական գործողությունների փաստով տեղեկություններ են ստացվել:
Ոստիկանության Մարտունու բաժնի պետի հավանական թեկնածու է համարվում գեներալ Գագիկ Մելքոնյանի որդին՝ Արման Մելքոնյանը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում


