▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Օսիպյանը մտադիր չէ խոշտանգման գործով հայտնի Աշոտ Կարապետյանին վերադարձնել համակարգ

NEWS.am-ը գրում է. ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը մտադիր չէ Երեւանի նախկին ոստիկանապետ Աշոտ Կարապետյանին վերադարձնել ոստիկանության համակարգ։ Կայքի հետ զրույցում ոստիկանապետը հավաստիացրել է, որ իր օրակարգում նման հարց չկա։

Մինչդեռ շարունակվում են լուրեր շրջանառվել, թե Աշոտ Կարապետյանի թեկնածությունը դիտարկվել է Օսիպյանի տեղակալի պաշտոնում։ Կան տեղեկություններ նաեւ, որ այդ լուրերը շրջանառության մեջ է դրել հենց Աշոտ Կարապետյանը։Հ

Հիշեցնենք, որ վերջինս պաշտոնանկ է եղել 2016 թվականի օգոստոսին Սարի թաղում ցուցարարների եւ ոստիկանների միջեւ տեղի ունեցած բախումների պատճառով։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее