▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Օրենսդիր մարմինը գործադիրի կցորդը չէ». ՀՀԿ խոսնակը՝ պաշտոնանկությունների մասին

Պետք չէ խառնել գործադիր, օրենսդիր ու դատական իշխանությունը։ Այդ մասին հայտարարել է Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով այն հարցին, թե պետք է արդյոք սպասել ԱԺ-ում բարձր պաշտոններ ունեցող ՀՀԿ-ականների՝ Արա Բաբլոյանի, Արփինե Հովհաննիսյանի հրաժարականին, հայտնում է Aysor.am-ը։

«Ժողովրդավարական երկրներում կա իշխանությունների տարանջատման սկզբունք։ Գործադիր իշխանությունը ձևավորում է Նիկոլ Փաշինյանը և միանգամայն քաղաքական տրամաբանության մեջ է, երբ մեր գործընկերները հրաժարական են ներկայացնում, որովհետև կառավարության ձևավորման գործընթացում մենք մեզ չենք պատկերացնում, բայց օրենսդիր մարմինը կառավարության կցորդը չէ »,-ասել է Շարմազանովը:

Նա հավելել է, որ Էդուարդ Շարմազանովը կամ Արա Բաբլոյանը իրենց ցանկությամբ չեն եկել այդ պաշտոնին, առաջադրել է կուսակցությունը, ընտրել են պատգամավորները։ «Եթե իմ կուսակցությունը առաջարկ ներկայացնի, նույնիսկ ակնարկի, որ ես պետք է հրաժարական տամ, քավ լիցի, ես իմ պաշտոնից ոչ կառչած եմ, ոչ էլ պաշտոնի գերի եմ, որևէ խնդիր չկա, նույն վայրկյանին դիմումս կգրեմ։ Եթե իրենք ուզում են ամեն ինչ իրենց սրտով լինի, իրենց ծրագրով լինի, դրա համար թող գնան արտահերթ ընտրությունների։ Մենք կառավարության կցորդը չենք, որ կառավարությունն ինչ ուզի, մենք էլ անենք»,-ասել է նա։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее