Նկարիչ, արվեստագետ Օնո Հակոբյանի երազանքից ծնված տարբերվող միջավայրը, որ կոչվում է OMEMA VILLA , հանգստի կատարյալ գոտի է՝ իրական խաղաղություն և ներդաշնություն գտնելու, գերլարված օրվանից կտրվելու համար։

OMEMA VILLA մի վայր է, որտեղ արվեստը, բնությունն ու խաղաղությունը միավորվում են մեկ գեղեցիկ պատմության մեջ։
Այն լյուքս դասի հանգստյան գոտի է, որ գտնվում է Երևանին մոտ՝ Արմավիրի մարզի Մրգաստան գյուղում․ Հասցեն՝ 6-րդ փողոց, 5-րդ տուն։

Այստեղ արվեստը դառնում է տուն։

Օնո Հակոբյանը Asekose.am-ին, որ ներկա էին յուրօրինակ այս հանգստի գոտու բացմանը, հատուկ ընդգծել է, որ այս ամենն իրականություն չէին դառնա, եթե չլինեին իր հավատն ու հավատարիմ ընկերները։



