▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Օգոստոսի 1-ից գրեթե 50 %-ով կթանկանա կարմիր գծերում SMS հաղորդագրությամբ կայանման վճարը. tert.am

«Փարկինգ սիթի սերվիս» ՓԲԸ-ն օգոստոսի 1-ից թանկացնում է ավտոմեքենաների կայանման վճարները:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Փարկինգ սիթի սերվիս» ՓԲԸ-ի տեղեկատվություն տրամադրող օպերատորներից մեկը: Թանկացման որոշման մասին տեղեկանում ենք նաև «Փարկինգ սիթի սերվիս» ՓԲԸ-ի ֆեյսբուքյան պաշտոնական էջից:

«2017 թվականի օգոստոսի 1-ից 1045 համարին SMS հաղորդագրության ուղարկելիս բաժանորդներից որպես ավտոկայանատեղի վճար գանձվելու է 149 դրամ գումար, որից 100 դրամն ավտոկայանատեղի վճարն է լինելու, իսկ 24.8 դրամը միջնորդավճարն է, 24.2 դրամն՝ ԱԱՀ-ն»,-ասաց ընկերության աշխատակիցը՝ հավելելով, որ նախկինում գանձվում էր 100 դրամ:

Բացի ժամավճարից, «Փարկինգ սիթի սերվիս»-ը գրեթե 50 տոկոսով՝ 248 դրամով թանկացնում է նաև ավտոկայանատեղիի օրական վճարը: Նախկին 500 դրամի փոխարեն օգոստոսի մեկից գանձվելու է 748 դրամ. «5045 համարին SMS հաղորդագրության միջոցով ավտոկայանատեղի վճար կատարելիս բաժանորդից կգանձվի 748 դրամ գումար, որից 500 դրամը՝ ավտոկայանատեղի վճար, 124.6 դրամը՝ միջնորդավճար, 123.4 դրամը՝ ԱԱՀ»:

Դիտարկմանը, թե թանկացումն ինչո՞վ է պայմանավորված, նախկինում չկա՞ր միջնորդավճար և ավելացված արժեքի հարկ, «Փարկինգ սիթի սերվիս»-ից պատասխանեցին, որ նախկինում չի եղել. «Հիմա է այդպես եղել, կոնկրետ ինչ-որ պատճառ չկա, օգոստոսի 1-ից այդ գներն են գործելու»:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее