▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոչ մի կտոր հող անջուր չի մնա

Ջրային տնտեսության պետական կոմիտեի ղեկավարը խոստացել է, որ այս տարի ջուր կունենան բոլորը: Դեռ մատիտով նշված ու գունավորված ջրային պաշարների քարտեզը ցույց է տալիս, թե որ համայնքում, ինչ խնդիրներ կան ու ինչպես են լուծվելու: Առաջին քայլն արվել է: 37 ջրօգտագործող ընկերությունները միավորվել են ու այժմ դրանք 14-ն են: Տնտեսված գումարների հետ մեծացել է պատասխանատվությունը. ոչ մի գյուղացու հող չպետք է անջուր մնա:

Սա հիմա, իսկ ընդամնեը երեք ամիս առաջ` Ջրային տնտեսության պետական կոմիտեի նորանշանակ նախագահն ուսումնասիրեց ջրային պաշարները ու որոշեց` ամեն ինչ նորից հաշվել, ստուգել ու օրինականացնել:

Ոռոգելի տարածքները մոտ 30 տոկոսով կրճատվել են, պատճառը կպարզվի բազմակողմանի ուսումնասիրությունից հետո: Կամ գյուղացիները հող չեն մշակում, կամ էլ ոռոգումն է ապօրինի:

Սա կանեն մարդիկ, իսկ նոր հաշվիչները կօգնեն, որ ջրօգտագործողները չկարողանան թաքցնել օգտագործած ջրի ծավալը կամ չվճարել դրա համար: Մինչև այդ, ՋՏՊԿ ղեկավարը պատասխանատվությամբ ու վստահությամբ խոստանում է` այս տարի ջուր կունենան բոլորը:

Մանրամասները՝ «Արմենիա» հեռուստաընկերության ռեպորտաժում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее