▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նրա անցած ուղին ուխտ է վասն հայրենիքի ազատության. այսօր Պավլիկ Մանուկյանի ծննդյան օրն է

Էսօր մեր Պավլիկի ծննդյան օրն է: Ասեմ Շնորհավոր և մեջբերեմ մի հատված ՙՙԵրբ մարտի են գնում ոչ միայն ծերունիները կամ...՚՚ գրքից: ՙՙ Երբ մարտի են գնում ոչ միայն ծերունիները կամ «Ահմեդ յա պրիշոլ» 

Այսօր, քանի որ Պավլիկի ծննդյան տարեդարձն է, ես մի քիչ իրադարձություններից առաջ կընկնեմ, և իմ այս շարքի մեջ կանդրադառնամ Պավլիկին: Ինքը մեր ջոկատի ամենակոլորիտային դեմքերից էր: Ծառայել էր Խորհրդային Միության օդադեսանտային կամ դեսանտագրոհային զորքերում: Եվ դատելով այն հանգամանքից, որ ՊՊԾ-ի վրա ինքը օդից չիջավ, այլ ցամաքից գրոհեց, ուրեմն ավելի հավանական է, որ այնուամենայնիվ, դեսանտագրոհային զորքերում է ծառայել: 
Մենք գիտեինք, որ մինչ այդ օրը, երբ միասին մեկնեցինք Արցախ, ինքը հասցրել էր մասնակցել Բերդաձորի պաշտպանությանը և էլի նմանատիպ բաների: Բազմիցս ձերբակալվել էր Արցախում գործող սովետական պատժիչ զորքերի կողմից, բայց չէր «խրատվել»: Մեր ջոկատի առջև մարտական խնդիր դրվեց պաշտպանել Ստեփանակերտի Կրկժան ադրբեջանական թաղամասը քաղաքից բաժանող դիրքերը:
Եվ ահա թե ինչ տեղի ունեցավ այն դիրքում, ուր մարտական հերթապահության համար ժամանեց Պավլիկը, պատմում է արդեն ականատես մասնակիցը. «Մեզ համար հանգիստ նստած չայ, կոֆե էինք խմում, մեկ էլ հայտնվեց Պավլիկը և գլուխը հանելով շենքից՝ թուրքերի ուղղությամբ գոռաց. «Ահմեդ յա պրիշոլ»: Կարծում եմ, թուրքերը Պավլիկին տեղը չբերեցին մինչև այնքան ժամանակ, մինչ նա սկսեց կրակահերթեր արձակել իրենց ուղղությամբ: Ականատեսը պատմում էր, որ Պավլիկը գտնվում էր մի շենքում, որն ուներ երկու հարկ և երկուական պատուհան յուրաքանչյուր հարկում: Ընդհանուր առմամբ չորս պատուհան, ու Պավլիկը՝ արագ-արագ տեղափոխվելով, այդ բոլոր պատուհաններից կրակ էր բացում, տպավորություն ստեղծելով, թե իրենց դեմ չորս մարտիկ է կռվում:
Թուրքերին հաջողվեց նռնականետի հրթիռը մխրճել առաջին հարկի պատուհանից ներս, բայց Պավլիկը այդ ժամանակ արդեն երկրորդ հարկում էր:
Բավականաչափ կրակելուց հետո Պավլիկը պարզում է, որ փամփուշտները վերջացել են և մարտական դիրքում գտնվող տեղացի երկու ոստիկանի ուղարկում է Ժիրոյի մոտ՝ փամփուշտ բերելու: 
Ժիրոն ոստիկաններից իմանալով, թե ինչն ինչոց է, մի փամփուշտ է տալիս ոստիկաններին, թե տարե՛ք, տվե՛ք Պավլիկին՝ նուրբ հումորով հասկացնելով վերջինիս, որ Դաշնակցության փամփուշտներն անսպառ չեն: 
Պավլիկի մեջ մի տեսակ հին ֆիդայու աուրա կա, և եթե ինձ հարցնեն, ես էն կարծիքին եմ, որ Պավլիկը մեր հին ֆիդայիներից Արաբոյի կամ Աղբյուր Սերոբի կամ էլ Գևորգ Չավուշի վերամարմնավորումն է:
Ըստ վերամարմնավորման օրենքի, եթե դու մի սևեռուն նպատակով կամ իղձով ես մեռնում, ապա հաջորդ կյանքում քեզ առիթ է տրվում շարունակելու քո ուխտի իրագործումը: Պավլիկի անցած ուղին ուխտ է վասն հայրենիքի ազատության, իսկ այդպիսի ուխտով էին մեռնում մեր հին ֆիդայիները:
Եվ հիմա ստացվում է, որ այսօր բանտում է ոչ միայն մեր իմացած Պավլիկը, այլ նաև Գևորգ Չավուշը, Արաբոն, Աղբյուր Սերոբը:
Էնպես որ, ազատություն Պավլիկին, Գևորգ Չավուշին, Արաբոյին, Աղբյուր Սերոբին և շնորհավոր Պավլիկի ծնունդը՚՚:

Ապրես Զոհրաբյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее